17:38, 22 Մայ 2019
Աշխարհ

Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը

Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը


Բիշքեքում մոտ երկու ժամ առաջ մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: Մասնակիցները քննարկելու են նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Կա մեկ թեկնածու՝ Բելառուսի ներկայացուցիչ՝ այդ երկրի Անվտանգութան խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը, որի թեկնածությանը համաձայնություն են տվել կազմակերպության բոլոր անդամ-երկները, բացի Հայաստանից: Մինչև 2020-ի հունվարի մեկը այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մարտի մեկի գործով մեղադրանք առաջադրելուց հետո, Հայաստանի նոր իշխանությունը ոչ մի կերպ չկարողացավ այլ թեկնածու առաջադրել, որին հավանություն կտային անդամ երկրների ղեկավարները: Զասի թեկնածությունը պաշտպանելու հայտարարություններ նույնպես պաշտոնական Երևանը մինչև այդ պահը չի արել:

 

Նմանատիպ նորություններ

  • 10:59, 19 Հնս 2019
    Ռեկորդային հալոցք Գրինլանդիայում

    Անցյալ շաբաթ Գրինլանդիայում տեղի է ունեցել ռեկորդային քանակությամբ հալոցք: Մեկ օրվա ընթացքում հալվել է 2 միլիարդ տոննա սառույց: Հալոցքը տեղի է ունենում ամեն տարի՝ հունիս եւ օգոստոս ամիսներին, իսկ հուլիսին հասնում է ամենաբարձր չափի: Մասնագետները հայտնում են, որ այսչափ հալոցքը նշանակում է, որ գլոբալ տաքացման վտանգը ավելի է բարձրացել, տեղեկացնում է CNN-ը:

  • 13:25, 18 Հնս 2019
    Ձերբակալել են Միշել Պլատինիին

    Ֆրանսիայում ձերբակալել են ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին: Վերջինս մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, այն բանից հետո, երբ առաջարկլ էր՝ 2022 թվականի Աշխարհի գավաթի իրավունքները Քաթարին հանձնել: Պլատինին նախագահել է 8 տարի եւ հեռացվել պաշտոնից 2015 թվականին՝ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի կողմից, տեղեկացնում է Sun-ը:

  • 12:44, 18 Հնս 2019
    Ֆրանսիացի միլիարդատերը՝ Սոթբիի նոր սեփականատեր

    Ֆրանսիացի միլիարդատեր Փաթրիք Դրաին գնել է «»Սոթբիի» աճուրդի տունը՝ 3,7 միլիարդ ԱՄՆ դոլլարով: Աճուրդի տան վաճառքի հիմնական պատճառը՝ վերջերս առաջացած ֆինանսական խնդիրներն էին: 

  • 12:33, 18 Հնս 2019
    Հնդկաստանում Էնցեֆալիտի համաճարակ է

    Հնդկաստանում Էնցեֆալիտի համաճարակ է: Ըստ բժշկական տվյալների, մոտ 200 մարդ է վարակվել, որից 100-ը մահացել են: Հիվանդներից մեծ մասը՝ 10 տարեկանից ցածր երեխաներ են: Հնդկաստանի կառավարությունը հայտնել է, որ ամեն-ինչ կանի՝ բուժման գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու համար, տեղեկացնում է BBC-ն:

  • 11:46, 18 Հնս 2019
    Եգիպտոսի նախկին նախագահին հուղարկավորել են

     Մուրսիի որդին հայտնլ է, որ դատարանը մերժել է ընտանիքի խնդրանքը՝ հանրային հուղարկավորություն կազմակերպելու համար:

  • 16:10, 17 Հնս 2019
    Արգենտինան հայտնվել է մթության մեջ

     Արգենտինայի նախագահ Մոուրիսիո Մակրին հայտարարել է, որ դեպքի առիթով հետաքննություն է սկսվել: