12:29, 5 Սեպ 2019
Աշխարհ

Էրդողանը ցանկանում է միջուկային զենք ունենալ

Էրդողանը ցանկանում է միջուկային զենք ունենալ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ դժգոհ է ամբողջ աշխարհից եւ հատկապես այն երկրներից, որոնք միջուկային զենք ունեն, քանի որ նրանք արգելում են Թուրքիային նույնպես միջուկային զենք ունենալ, տեղեկացնում է Huriyyet daily-ն: 

«Ես դա երբեք չեմ ընդունի», ասել է Էրդողանը եւ հավելել՝ «աշխարհում չկա եւս մեկ զարգացած երկիր, որը միջուկային զենք չունի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հայտարարում են, թե իրենց 12000-15000 միջուկային հրթիռ ունեն: Մեր հարեւան Իսրայելը բոլորին վախեցնում է իր զենքով եւ որեւէ մեկը չի հանդիմանում նրան»:

Նմանատիպ նորություններ