12:14, 11 Հլս 2019
Աշխարհ

Էլիզաբեթ Թեյլորի անձնական իրերը՝ աճուրդում

Էլիզաբեթ Թեյլորի անձնական իրերը՝ աճուրդում

Էլիզաբեթ Թեյլորը մահացավ 2011 թվականի մարտի 23-ին եւ 8 տարի անց աճուրդի են հանվել նրա անձնական իրերն ու հագուստները: Դրանց թվում են այն հագուստները, որոնք դերասանուհին կրել է տարբեր ֆիլմերի պրեմիաերաներին, ֆոտոնկարահանումներին, նրա տան մի քանի իր, ոսկե զարդեր եւ այլն: 

Նմանատիպ նորություններ

  • 21:48, 16 Հոկ 2019
    Թուրքական երազներ եվ հայկական իրականություն

    Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ տարածաշրջանի անվտանգությունը վտանգող՝ խտրական ու ռասիստական հայտարարությունները, որոնք խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Բաքվում Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Զանգեզուրը խանգարում է պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելուն: Թուրքիայի նախագահն էլ Ալիեւին երաշխիքներ է տվել. ամեն ինչ անելու են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար:

  • 21:41, 16 Հոկ 2019
    Կատալոնիան նորից անհանգիստ է

    Կատալոնիայում ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումները թեժացել են այն բանից հետո, երբ Իսպանիայի դատարանը 13 տարվա ազատազրկամն է դատապարտել կատալոնացի անջատողականներին: Հայտարարություն է տարածել Կատալոնիայի խորհրդարանի նախագահը:Նա հիշեցրել է, որ դեռ երկու տարի առաջ այդ կատալոնացիները որոշել են իրենց ճակատագիրը անկախություն են ուզում:

  • 23:09, 15 Հոկ 2019
    Սիրիայի կառավարական ուժերը թուրքերին չեն կանգնեցնում

    Սիրիայի հյուսիսում թուրքական բանակը շարունակում է քրդական խաղաղ բնակչության սպանդը, այս պահի տվյալով սպանվել է 30 քուրդ: Ռազմական գործողությունների միայն 6-րդ օրը՝ Վաշինգթոնը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին,, բայց դա միայն ավելի է գրգռել Անկարայի ախորժակը: Այսօր Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները գնացել են Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ հարցնելու՝ վերջապես մեկը կբռնի՞ թուրքի արյունոտ, ցեղասպան ձեռքը:

  • 23:05, 15 Հոկ 2019
    Էկվադոր.Նախագահը փողոցի ճնշման տակ հետքայլ է անում

    Էկվադորում երկու շաբաթ տևած բողոքի կատաղի ակցիաներից, ոստիկանների հետ բախումներից և 8 զոհերից հետո, նախագահ Մորենոն որոշեց հետքայլ անել՝ վառելիքը կրկնակի չի թանկանա:

  • 10:55, 15 Հոկ 2019
    Քրդերը համաձայնվել են Ասադի հետ. աշխարհը բացում է աչքերը

    Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած պատերազմը, ըստ թուրքական կողմի, 550 մարդու կյանք է խլել: Քրդերի՛ տվյալով, զոհերի թիվը փոքր է մոտ 7 անգամ: Նրանք հայտնում են 75 զոհի և 450 վիրավորի մասին: Եվրամիության 28 երկրները միասնական որոշում են ընդունել Թուրքիային զենքի վաճառքը արգելելու մասին: Թուրքիայի այդ հայտարարությունները առանձնապես չեն մտահոգում: Արտգործնախարար Չավուշօղլուն ասում է նման քայլերն իրենց ավելի են ուժ տալիս: Իսկ համաշխարհային լրատվամիջոցներն ու սոցցանցերը ողողված են այսպիսի լուսանկարներով: Ամենուր կոչեր են Սիրիայում հումանիտար աղետը կանխելու և թուրքերին կանգնեցնելու մասին: Տները թուրքական կրակի տակ թողնելով երկրի հարավ է շարժվում՝130 հազար քուրդ փախստական:

  • 23:51, 14 Հոկ 2019
    Հզոր թայֆունը պաշարել է Ճապոնիան. 7 մլն մարդ տարհանվել է

    Ճապոնիայում աղետալի թայֆունի զոհերի թիվը հասել է 37–ի: «Հագիբիս» թայֆունը շաբաթվա վերջին է անցել Ճապոնիայով իր հետևից թողնելով սարսափելի ավերածություններ։ Ճապոնացիները վերջին 60 տարում նման ուժեղ փոթորիկ չեն տեսել: Հագիբիսը, որ թարգմանաբար նշանակում է արագություն՝ մի քանի օրում սողանքների պատճառ է դարձել ու ավերել մոտ 20 գետի ամբարտակ: