22:26, 6 Նմբ 2019
Աշխարհ

Դելիում մաքուր օդ են խնդրում

_Lq5b5Z5HZo Դիտումներ

Հնդկաստանի մայրաքաղաքում թունավոր ծխի պատճառով փակվել են քաղաքի դպրոցները: Աշխարհի հրաշալիքներից մեկը Թաջ Մահալի դամբարանը, դարձել է մթնոլորտի աղտոտման զոհ: Օդամաքրիչ սարքերը օգուտ չեն տալիս: Խիտ սմոգի պատճառով Թաջ Մահալը տեսնելու եկած միլիոնավոր զբոսաշրջիկները հետ են վերադառնում առանց որևէ բան տեսնելու:

Նմանատիպ նորություններ

  • 21:25, 21 Փտր 2020
    Կորոնավիրուսը հասավ Իրան. 18 մարդ վարակված է

    Ամբողջ աշխարհում սրվող համաճարակային իրավիճակը ընդհուպ մոտեցել է մեր երկրին: Հարևան Իրանում կորոնավիրուսով վարակման ևս 13 դեպք է գրանցվել ընդհանուր թիվը հասել Է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով: Հայաստանի առողջապահության նախարարությունը այսօր նոր հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ հետևում են նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին, այդ թվում հարևան Իրանում:

  • 21:20, 21 Փտր 2020
    Թուրքիան մեծաքանակ զինտեխնիկա է փոխադրում Սիրիա

    Իրավիճակը շարունակում է սրվել Սիրիայում: Մինչ ամբողջ աշխարհը ոգեվորված նայում է, թե ինչպես է մի սիրիացի տղամարդ իր դստերը սովորեցնում պայթող ռումբերի ձայնին ի պատասխան բարձր ծիծաղել, Թուրքիան ամեն ինչ անում է, որ այդտեղ ծիծաղելի բան չմնա մեծ թվով լրացուցիչ զինտեխնիկա է փոխադրում Սիրիա: Ավտոշարասյան երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի:

  • 22:11, 20 Փտր 2020
    Գերմանական քաղաքում կրակել են անցորդների վրա. 8 զոհ կա

    Բռնության ահաբեկչական ակտ այսպես է անվանել Գերմանիայի նախագահը Ֆրանկֆուրտից արևելք գտնվող Հանաու քաղաքում արձակված կրակահերթերը: Զոհերի թիվը հասել է 9-ի, 4 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում։ Հարձակվողը կրակ է բացել 2 նարգիլե ակումբում:

  • 22:13, 19 Փտր 2020
    Կորոնավիրուս. Ճապոնական նավից թույլատրել են ափ դուրս գալ

    Ադամանդե թագուհի կոչվող ճապոնական զբոսանավում կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինն ավարտվել է: Ուղևորների առաջին խումբը՝ մոտ 500 մարդ, այսօր թույլատրել են ափ դուրս գալ: Զբոսանավում 3700 ուղևորով կա: Նրանից 520-ը վարակաված է կորոնավիրուսով:

  • 22:10, 19 Փտր 2020
    Ջրհեղեղ՝ ԱՄՆ Միսիսիպի նահանգում

    Աննախադեպ ջհեղեղներ են Միսիսիպիում: Բնակիչները ապշած են: Վերջին անգամ նահանգում ջուրը մարդկանց տները քշել է 40 տարի առաջ:

  • 22:09, 18 Փտր 2020
    Հալեպի օդանավակայանը վերսկսում է աշխատանքը. Սիրիայի խնդիրը

    7 տարվա դադարից հետո վերագործարկվել է Հալեպի միջազգային օդանավակայանը: Առաջին չվերթը նախատեսված է դեպի Կահիրե: Այս ֆոնին, Թուրքիան շարունակում է հարձակումը Սիրիայի հյուսիսում: Անկարան Իդլիբ է ուղարկել ռազմական տեխնիկայով 300 բեռնատար: ՄԱԿ-ը պահանջում անմիջապես դադարեցնել կրակը Սիրիայում: Ռազմաճակատում Սիրիական բանակի հաջողությունները ամրացրել են Սիրիայի շահերը պաշտպանող պաշտոնական Մոսկվայի դիրքերը բանակցություններում: Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր շարունակվել են Իդլիբի շրջանի ապա-էսկալացիոն գոտում տիրող իրադրության վերաբերյալ ռուս-թուրքական քննարկումները: Սա արդյունավետ բանակցություններ վարելու երկրորդ փորձն է: Առաջինը անցած շաբաթ էր Անկարայում, որտեղ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել չհաջողվեց: