21:30, 17 Օգս 2019
Աշխարհ

Գրենլանդիան չի վաճառվում. նույնիսկ Ամերիկային

FdwDp99Pbx8 Դիտումներ

Գրենլանդիան չի վաճառվում: Ադ երկրի կառավարությունը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահին, որը երկիրը գնելու ցանկություն էր հայտնել: Չնայած դրան՝ մասնագետներն արդեն սկսել են հաշվել կղզու մոտավոր արժեքը: Այն գնահատվում է 10 տրիլիոն դոլար, որը Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի մոտավորապես կեսն է: Գրենլանդիան վաճառելու միտքը քննադատել են նաև տեղի խորհրդարանի պատգամավորները, որոնք պայքարում էին Դանիայից Գրենլանդիայի անկախության օգտին: Նրանց խոսքով՝ «Գրենլանդիան ապրանք չէ, և Դանիան չի կարող վաճառել այն»:

Նմանատիպ նորություններ

  • 22:14, 24 Փտր 2020
    Շոուն չի շարունակվում. Կորոնավիրուս է

    Աշխարհը տագնապի մեջ պահող նոր կորանավիրուսը մեծ թափով տարածվում է նաեւ Եվրոպայում: Չինաստանից ու Իրանից հետո Իտալիան վիրուսից մահացության թվով երրորդ երկիրն է: Այդտես մեկ օրում 4 մարդ է մահացել: Իսկ այս օրերին Իտալիայում երկու մեծամասշտաբ միջոցառում է, որոնք կորոնավիրուսի պատճառով փոփոխության են ենթարկվել:

  • 22:13, 24 Փտր 2020
    9-ամյա Քուայդենն ու «սիրո եւ չարության ծովը»

    Հետաքրքիր է, հանրությանը վնասելու հակում ունեցողները դպրոցում ավելի շատ չարոթյուն անողներն են, թե դասընկերների ծաղրանքին դիմակայողները: Դե հազիվ թե այդ լամպերն թանկարժեք լինեն: Մեր հաջորդ պատմությունն այն մասին է, թե ինչպես կարող է հասարակության միախմբումը մարդուն փրկել չարագործ կամ ինքնասպան լինելուց:

  • 21:25, 21 Փտր 2020
    Կորոնավիրուսը հասավ Իրան. 18 մարդ վարակված է

    Ամբողջ աշխարհում սրվող համաճարակային իրավիճակը ընդհուպ մոտեցել է մեր երկրին: Հարևան Իրանում կորոնավիրուսով վարակման ևս 13 դեպք է գրանցվել ընդհանուր թիվը հասել Է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով: Հայաստանի առողջապահության նախարարությունը այսօր նոր հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ հետևում են նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին, այդ թվում հարևան Իրանում:

  • 21:20, 21 Փտր 2020
    Թուրքիան մեծաքանակ զինտեխնիկա է փոխադրում Սիրիա

    Իրավիճակը շարունակում է սրվել Սիրիայում: Մինչ ամբողջ աշխարհը ոգեվորված նայում է, թե ինչպես է մի սիրիացի տղամարդ իր դստերը սովորեցնում պայթող ռումբերի ձայնին ի պատասխան բարձր ծիծաղել, Թուրքիան ամեն ինչ անում է, որ այդտեղ ծիծաղելի բան չմնա մեծ թվով լրացուցիչ զինտեխնիկա է փոխադրում Սիրիա: Ավտոշարասյան երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի:

  • 22:11, 20 Փտր 2020
    Գերմանական քաղաքում կրակել են անցորդների վրա. 8 զոհ կա

    Բռնության ահաբեկչական ակտ այսպես է անվանել Գերմանիայի նախագահը Ֆրանկֆուրտից արևելք գտնվող Հանաու քաղաքում արձակված կրակահերթերը: Զոհերի թիվը հասել է 9-ի, 4 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում։ Հարձակվողը կրակ է բացել 2 նարգիլե ակումբում:

  • 22:13, 19 Փտր 2020
    Կորոնավիրուս. Ճապոնական նավից թույլատրել են ափ դուրս գալ

    Ադամանդե թագուհի կոչվող ճապոնական զբոսանավում կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինն ավարտվել է: Ուղևորների առաջին խումբը՝ մոտ 500 մարդ, այսօր թույլատրել են ափ դուրս գալ: Զբոսանավում 3700 ուղևորով կա: Նրանից 520-ը վարակաված է կորոնավիրուսով: