23:37, 4 Օգս 2020
Աշխարհ

Ավերիչ պայթյուն՝ Բեյրութում

Ավերիչ պայթյուն՝ Բեյրութում

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունը հանգեցրել է բազմաթիվ ավերածությունների, ինչպես նաեւ մարդկային կորուստների: Ինչպես հայտնում է Լիբանանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը՝ արդեն գրանցվել է մոտ 30 մահվան դեպք, իսկ Al Jazeera-ն հայտնում է 2500 վիրավորի մասին: Պայթյունից մեծապես տուժել է հայկական Բուրջ Համուդ թաղամասը, հատկապես Արաքս փողոցը, մասամբ ավերվել են այնտեղ գնտվող խանութները, Ազդակ օրաթերթի խմբագրությունը, տուժել է նաեւ Սուրբ Գեւորգ եկեղեցին: Լիբանանի Կարմիր խաչի ղեկավարը հայտնել է, որ այն ինչին ականատես են լինում՝ ողբերգություն է, ամենուր վիրավորներ են, ավերվածություններ: Պայթյունից 3 ժամ անց դեռեւս հնարավոր չէ ամբողջովին հանգցնել կրակը: 

Լիբանանի ներքին գործերի նախարարը նախնական տվյալներով հայտնել էր, որ պայթյունի պատճառը հանդիսացել են պայթուցիկ նյութերը, իսկ ավելի ուշ պարզվել է, որ 2014 թվականից ի վեր այնտեղ կուտակված ամոնիում նիտրատն է եղել պատճառը:

Լիբաբանի նախագահը օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր: