11:05, 4 Նմբ 2019
Հասարակություն

Փաստորեն՝ վիճակը ծայրագույն է. Մարգարիտ Եսայան

Փաստորեն՝ վիճակը ծայրագույն է. Մարգարիտ Եսայան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը երեկ նորից խոսեց իր վախերից, եւ երբ իրար հետեւից, մոտ յոթ-ութ անգամ անընդմեջ շեշտելով արտասանում էր նախադասություն այն մասին, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների վերաբերմունքը Արցախի հարցին «նույնական» է, ես ցավով արձանագրում էի՝ ՀՀ վարչապետը դարձյալ վախերի մեջ է, նա իրոք, հասկանում է, որ եթե իր թանկարժեք ինքնաթիռը, իր թանկարժեք վերանորոգումը, իր պինցետային մտածողությունը եւ ասֆալտին փռելու , Արցախի հերոսներին վարկաբեկելու, Արցախը մի հաստագլխի շուրթերով ՀՀ մարզ հռչակելը, ԼԳՏԲ-ները, դդումները եւ այլ բանջարաբոստանային արարածներ, նրանց արարքները առայժմ հասարակության որոշ հատվածի մեջ չեն առաջացնում լրջորեն եւ հուժկու ընդդիմանալու տրամադրություններ, ապա Արցախի հարցում բոլորը, հասարակության բոլոր շերտերի վերաբերմունքը լինելու է «նույնական» եւ եթե Նիկոլը համարձակվի ռեալ իրականություն դարձնել իր տնային աշխատանքի այդ հատվածը, ապա բոլորը, շեշտում եմ, բոլորը նույնական վերաբերմունքով ոտքի կելնեն եւ կմերժեն Նիկոլին, եւ այս անգամ մերժումը կլինի շատ կոշտ, այնքան կոշտ ու արդյունավետ, որ այլեւս անգամ պինցետի կարիք չի լինի։ Թե ինչու Նիկոլը հարկ համարեց լայվով նորից խոսել Արցախի մասին,մեկ ինքը գիտի, մեկ նրա պապան /կամ՝ պապաները,որ շտապեցնում են եւ դրդում կոնկրետ քայլերի/ մեկ էլ մենք բոլորս, ովքեր երբեք, երբեք, երբեք թույլ չենք տա, որ Արցախի հարցը դառնա այն որբի գլուխը, որն ով ուզի, ոնց ուզի խուզի, մեր հասարակությունը նրանց այնպես կխուզի, որ անգամ տարաբնույթ ուսապարկերը չեն հասցնի օգնության հասնել»։

Նմանատիպ նորություններ

  • 20:30, 14 Նմբ 2019
    Արսեն Բաբայանի «պատանդառությունը»

    Արսեն Բաբայանը, որ 3 շաբաթ կալանավորված էր,, այսօր հայտարարել է, թե ինքը իշխանությունների պատանդն է եղել: Բաբայանը կարծում է, որ իր ու Արա Բաբլոյանի դեմ սկսված գործընթացի միակ նպատակը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ծնկի բերելն է: Արա Բաբլոյանին, ըստ Բաբայանի, դեռ չեն կալանավորել միայն այն պատճառով, որ նա շատ մեծ հեղինակություն ունի:

  • 22:40, 13 Նմբ 2019
    Ընդդիմությունը փնթիություն եւ սխալներ է գտել բյուջե-2020-ում

    Խորհրդարանի բոլոր հանձնաժողովներով անցնելուց հետո Բյուջե-2020-ը քառօրյայի օրակարգում է: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը խորհրդարանական ընդդիմությունը անկանխատեսելի է որակել:

  • 22:38, 13 Նմբ 2019
    Ամենաբարի օրը

    Աշխարհն այսօր նշում է բարության միջազգային օրը

  • 22:37, 13 Նմբ 2019
    Հանրային խորհուրդ. Մանուկյանը հեռացավ, իսկ Սաֆարյա՞նը

    Հանրային խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը սխալ է համարում Վազգեն Մանուկյանի հեռացումը: Կարծում է, հրաժարականը ճիշտ ճանապարհ չէ: Մամուլը քննարկում է, որ Վազգեն Մանուկյանի փոխարեն Հանրային խորհուրդը գլխավորելու է Ստյոպա Սաֆարյանը:

  • 22:34, 13 Նմբ 2019
    Դասախոսները՝ գործադուլ, ուսանողները՝ դասադուլ

    Պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսները միացել են դասադուլ անող ուսանողներին եւ համերաշխության նախազգուշական գործադուլ սկսել: «Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայագիտությունից»՝ հայտատարել են դասախոսները: Հայոց լեզուն եւ հայագիտությունը բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների պարտադիր ծրագրից հանելու Արայիկ Հարությունյանի մտադրությունը դասախոսները դատապարտում են: Բայց, միեւնույն ժամանակ ուսանողներին հորդորում են դադարեցնել դասադուլը: Ուսանողները հանձնվելու մտադրություն չունեն: Դասախոսների քայլից ոգեւորված կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրաժարականի պահանջով վերսկսել են ուրբաթ դադարեցրած ակցիան:

  • 17:06, 13 Նմբ 2019
    Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

    Ինչպես հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով: