21:52, 10 Սեպ 2019
Հասարակություն

«Սանիթեք»-ի աշխատողները պահանջում են աշխատավարձերը

aVzccmkOP60 Դիտումներ

Սանիթեքի վարորդները, բանվորներն ու քաղաքի մաքրուհիները այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել նախ աղբահավաք ընկերության, ապա քաղաքապետարանի դիմաց: 10 օրից ավելի է անգործ են մնացել, իսկ օգոստոսի աշխատավարձն ընդհանրապես չեն ստացել: Ընկերությունից հայտնել են, որ քաղաքապետարանը ծառայության դիմաց չի փոխանցել գումարը: Քաղաքապետը կտրուկ հրաժարվել է, թե ինքը կապ ունի այս խնդրի հետ:

Նմանատիպ նորություններ

  • 23:10, 7 Դեկ 2019
    Սպիտակցիները խնդրում են իրենց չհիշել միայն դեկտեմբերի 7-ին

    Սպիտակում 88-ի երկրաշարժի ժամանակ 4 հազար մարդ մահացավ: Այսօր էլ դեռ անօթեւաններ կան: 1200 մարդ քաղաքում դեռ տուն չունի: Սրանք թարմ տվյալներ են, որոնք Սպիտակի քաղաքապետն այսօր ներկայացրել է վարչապետին: Սպիտակցիներն իրենց անտեսված են զգում՝ երկրի իշխանությունն իրենց խնդիրների մասին տարին մեկ են հիշում: Վարչապետ Փաշինյանն այսօր Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին: Քաղաքում բացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին:

  • 23:06, 7 Դեկ 2019
    Գյումրիում շարունակում են Աստծուն փնտրել

    Գյումրիում դեռ վագոն-տնակներ կան, որտեղ երեխաներ են մեծանում: Այս տարի աղետի գոտում անօթեւան մնացածների թիվը չպակասեց, բայց հաջորդ տարվա համար կառավարությունը 227 ընտանիքի ուզում է տնով ապահովել:

  • 23:04, 7 Դեկ 2019
    Հիշողության օր Գյումրիում

    Հիշատակի միջոցառումներ են եղել նաեւ Գյումրիում: Քաղաք է այցելել նախագահ Արմեն Սարգսյանը: Առավոտյան Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ ծաղկեպսակ է դրվել նաեւ հանրապետության երկրորդ նախագահի անունից:

  • 22:43, 6 Դեկ 2019
    Քննություն՝ զինվոր մահվան գործով, վերահսկողություն՝ առաջնագծում

    Հայաստանի զինված ուժերը պատրաստ են բանակցային գործընթացի ցանկացած ելքի: Այսօր հայտարարել է պաշտպանության փոխնախարարը: Գաբրիել Բալայանի խոսքով Արցախում էսկալացիայի սպառնալիք միշտ կա, որը վերահսկվում է առաջնագծում իրավիճակը Հայաստանի ու Արցախի Զինված ուժերն են թելադրում:

  • 22:42, 6 Դեկ 2019
    Երեւանը ճոխ Ամանոր կանի, քաղաքապետն էլ նոր փողկապ ունի

    Երեւանի քաղաքապետարանը կարծում է, որ 50 մլն. դրամով նոր տարի չեն անում: Ամանորյա միջոցառումների բյուջեն 270 մլն. դրամով ավելացնում են: Ընդդիամդիրը զայրացել է, բայց նախագիծն ընդունվել է:

  • 23:54, 5 Դեկ 2019
    «Անառողջ» լռություն. սկանդալ՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում

    Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի շուրջ սկանդալ է հասունանում: Armlur.am-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ տնօրենը իր աշխատակիցներից մեկի հետ խոսում է «այլ ծախսեր» անվան տակ դուրս գրվող փողերի մասին, որը պետք է հավաքել ու դնել սեյֆում: Լրատվամիջոցը իրավապահ մարմիններին խնդրել է սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Առողջապահության նախարարությունը դեռ չի մեկնաբանում այս տեսանյութը, քանի որ նախարար Արսեն Թորոսյանը երկրում չէ: Ըստ մամուլի՝ Մհեր Դավիդյանցը առողջապահության նախարարի մտերիմ ընկերն է: