15:13, 8 Հոկ 2019
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Ինչպես հայտնի է, նախօրեին Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքական, հասարակական, մշակութային և մարզական գործիչներ տարածեցին համատեղ հայտարարություն, որում իրենց մտահոգությունը հայտնեցին՝ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող ապօրինություն­ների վերաբերյալ։ Փաստելով, որ Նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է՝ հայտարարությունը ստորագրած գործիչները կոչ արեցին իշխանություններին  դադարեցնել քաղաքական հետապնդումների և դատարանների դեմ իրականացվող ճնշումների հակասահմանադրական գործընթացը, իսկ դատավորներին՝ ի կատար ածել ՍԴ որոշումը և փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

Հայտարարությունը լայն արձագանք ստացավ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

Երեկ օրվա ընթացքում հայտարարությունը ստորագրողներին միացան հարյուրավոր քաղաքացիներ, հասարակական և քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ Հրանտ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ – քաղաքական գործիչ /ՀՅԴ/, Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ – ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ, Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ – ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական վերահսկողություն և կրթություն» ՀԿ նախագահ, Սերգեյ ՍԵԻՆՅԱՆԸ – ոսկրաբան-ուռուծքաբան, Ռուսաստանի Դաշնության Բնագիտական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, արցախյան պատերազմի մասնակից, Լիա ԻՎԱՆՅԱՆԸ – գրող, հրապարակախոս, Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ – լրագրող, վերլուծաբան, Զոյա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ – Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Սվետլանա ԳՈՒԼՈՒՆՑԸ – մանկավարժ, գրող, Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆԸ – իրավապաշտպան, «Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» ՀԿ նախագահ, Աղվան ՊՈՂՈՍՅԱՆԸ – «Քաղաքացիական հարթակ» կազմակերպության ղեկավար, Աննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ – իրավաբան, քաղաքական վերլուծաբան /Աթենք/, Գայանե ՍԵԴՐԱԿՅԱՆԸ – բիզնես-տնտեսագիտության ինֆորմացիոն համակարգերի գիտության դոկտոր /Բելգիա/, Արա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ – «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն և այլոք։ «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կազմակերպությունը իր աջակցությունը հայտնեց առանձին հայտարարությամբ, որն, ի թիվս այլոց ստորագրված էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, Ստեփան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, իրավապաշտպան, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, լրագրող, հրապարակախոս Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻ կողմից։ 

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նախաձեռնության հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր միացել են հայտարարությանը։ Այն շարունակում է բաց մնալ ստորագրելու համար։

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ գրասենյակ

ք․ Երևան, 08 հոկտեմբերի 2019թ

 

Նմանատիպ նորություններ

  • 20:58, 21 Հոկ 2019
    Մարդասիրության կտավը

    Ավրորայի հերոսներն ու Օրրանի երեխաները միավորվում են՝ համաշխարհային մարտահրավերները դիմակայելու համար: Նրանք ուղիներ են փնտրում՝ պատերազմներից մինչեւ գլոբալ տաքացման խնդիրներին վերջ դնելու համար: 

  • 14:48, 21 Հոկ 2019
    Կրկեսը մոտենում է ավարտին․ Արա Վարդանյան

    Այսօր մենք ապրում ենք կրկեսում: Եկեք լինենք անկեղծ և խոստովանենք, որ զվարճալի տեսարանների պակաս չենք զգում և որպես հանդիսատես բոլորս կարծես թե բավարարված ենք: Ընդունեք նաև, որ մեզ սրա մասին շատ հստակ զգուշացրել էին. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:

  • 22:55, 20 Հոկ 2019
    Վրաերթը վտանգավոր է, անտարբերությունը՝ ավելի

    Անտարբերությունը ոչ միայն նոր հանցագործություն է ծնում, նաև վիրավորում է այն մարդկանց, որոնք ինչ որ մեկի պատճառով հայտնվել են ծանր կացության մեջ, իսկ այդ մեկը՝ չի էլ ցանկանում հետաքրքրվել՝ ի՞նչ եղավ հետո: Այդպիսի մի պատմության մեջ է հայտնվել կոռուպցիոն սկանդալի պատճառով ՊՎԾ պետի պաշտոնից հեռացված Դավիթ Սանասարյանը: Նրա անտարբերությունից վիրավորված մի կին՝ այս շաբաթ ոստիկանություն հաղորդում տարավ, որ մեկ ամիս առաջ Սանասարյանը իր երեխային վրաերթի է ենթարկել: Իրականում սա մի խճճված պատմություն է, որը փորձել է բացել Լիլիթ Խալաթյանը: Նաև տալ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի մասին հիվանդանոցից չեն հայտնել ոստիկանություն:

  • 22:53, 20 Հոկ 2019
    Շաբաթվա հեշթեգեր

    Հայաստանյան լրատվական աղմուկը շաբաթվա ընթացքում խլացնում էր Արցախյան հարցի վերաբերյալ հնչած վերջին հայտարարությունները: Այս շաբաթ Երևան-Ստեփանակերտ-Բաքու տրանզիտով անցավ միջնորդ եռյակը: Արցախում՝ ռուսաստանցի համանախագահ Պոպովը արձագանքեց Ալիևի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» հայտարարությանը: Նա նկատեց, որ Սերգեյ Լավրովը մեկ անգամ արդեն ասել է, որ նման ձևակերպումները խոչընդոտում են Արցախի հարցը բանակցությունների ճանապարհով լուծելուն:  

  • 22:52, 20 Հոկ 2019
    Զովասարում ցուրտ է. կին չկա

    Այս պահին էկրաններին ավելի մոտ թող նստեն փեսացու փնտրող աղջիկները: Հատկապես նրանք, ովքեր մտածում են, թե անհույս տան են մնացել: Ոչ, սիրելիներ, մենք ձեզ համար գտել ենք մի գյուղ, որը հայտնի է չամուսնացած տղաների ռեկորդային թվով: Այստեղ հարս գնալու համար մի կարևոր պայման կա. պատրաստ լինի շաատ սիրել ամուսնուն, որ կենցաղային մեծ ու փոքր խնդիրները աչքին չերևան:

  • 22:41, 19 Հոկ 2019
    «Սեղմում հենարանից». Հայաստանի առաջնություն

    Հաշմանդամություն ունեցող մարզիկների ելույթներով է Երևանում մեկնարկել սեղմում հենարանից վարժության առաջնությունը: Այս տարի մրցմանը մասնակցում է հաշմանդամություն ունեցող մոտ 50 մարզիկ, նախորդ տարիներից գրեթե 2 անգամ ավելի: