22:43, 16 Հնվ 2020
Հասարակություն

Ո՞ւմ մասին է խոսում վարչապետը. հերթական մեղադրանքը՝ ԶԼՄ-ներին

UVxuM1yphAE Դիտումներ

Հայաստանում իշխանափոխությունից հետո անընդունելի պարկտիկա է ձևավորվել՝ երկրի ղեկավարի մակարդակով մեղադրանքներ ներկայացնել ու հեգնանքով խոսել լրատվամիջոցների, լրագրողների մասին: Հատկապես, նրանց, ովքեր չեն դրվատում իշխանությանը՝ այս կամ այն որոշման համար: Չնայած վարչապետ Փաշինյանն այսօր ասել է, թե իր կառավարությունը ավելի է ուժեղանում քննադատություններից, սակայն լրատվամիջոցների վրա՝ ճնշումները հակառակի մասին են խոսում:

Արդեն 24-րդ օր է մեր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը անազատության մեջ է: Այսօր մամուլը գրեց, որ Երևանի պետհամալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը համալսարան: Այս ամենի ֆոնին դժվար է հասկանալ, թե ի՞նչ չափանիշներով է Հայաստանի վարչապետը որոշում մեր երկրի ժողովրդավարության մակարդակը ու հայտարարում, թե այն այնքան բարձր է, որ անգամ կոռուպցիոներները հեռուստաընկերություններ ունեն: