16:06, 16 Հնվ 2020
Հասարակություն

«Մեդիա պաշտպան»-ը Նիկոլ Փաշինյանից պահանջում է ելույթներում լինել կոռեկտ

«Մեդիա պաշտպան»-ը Նիկոլ Փաշինյանից պահանջում է ելույթներում լինել կոռեկտ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն, ըստ Yerkir.am-ի,անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։

«Երկրում կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ և պետք չի թաքցնել` մենք գիտենք, որ այդ գործառույթը կա, և այդ գործառույթը գտնվում է Հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձանց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո և մենք, ինչպես մեր քաղաքական ռազմավարությունը որդեգրել ենք նախկինում, պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը․․․ Այսօր ՀՀ-ում կան նույնիսկ կոռուպցիոներների հեռուստատեսություններ, առնվազն 2 հեռուստաալիք ՀՀ-ում, կարելի է լոգոյի տեղը գրել «կոռուպցիա» կամ «կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը Հայաստանում․․․ Կառավարության ղեկավարը հավելել է, որ «Իրական լոգոները պետք է դրվեն իրական հեռուստաանկերությունների վրա․․․ Հեռուստաընկերություն կա Հայաստանում, որ մեկ-մեկ ալիքները փոխում եմ, արդեն վիճակագրություն ունեմ, խաղադրույք եմ անում, ասում եմ՝ պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ ընդեղից շատ ոգևորված հարցազրույց ա տալիս և բացատրում ա մեր հանրությանը, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»։

Նմանատիպ նորություններ