15:39, 21 Սեպ 2020
Հասարակություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով գեներալ-մայորի ու գեներալ-լեյտենանտի կոչումներ են շնորհվել

Նախագահական նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, պարգևատրման արարողություն է մեկնարկել, նախագահ Սարգսյանը անձամբ է շնորհավորում պարգևատրվողներին, զինվորականներին, որոնք նոր կոչումներ են ստացել, 4 նոր գեներալ ունենք։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով գեներալ-մայորի ու գեներալ-լեյտենանտի կոչումներ են շնորհվել.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի ՔՈՉՈՒՆՑԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Պողոսի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաս-տանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Արմոյի ՇԻՐԻՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Իվանի ԼԱԼԱՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Նմանատիպ նորություններ