22:16, 5 Նմբ 2019
Հասարակություն

Հակածխախոտային օրինագիծ՝ ամենաբարձ մակարդակի աջակցությամբ

1WRlI1GoOxk Դիտումներ

Հակածխախոտային օրինագիծը կառավարությունից վերջապես հասել է խորհրդարան: Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը այսօր քննարկել են առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Տնտեսագտեները պնդում են, որ ծխախոտային նոր սահմանափակումները լուրջ վնաս են հասցնելու մեր տնտեսությանը: Բայց Թորոսյանը մտահոգություն չունի, քանի որ, ինչպես ինքն է լրագրողներին հավատացրել, իր նախագիծը ունի քաղաքական աջակցություն ամենավերևներից:

Նմանատիպ նորություններ

  • 21:55, 12 Նմբ 2019
    ԿԳՄՍ-ի դիմաց շարունակում են բղավել՝ «Արայի՛կ, հեռացիր»

    Դաշնակցականներին ներսի ու դրսի բաժանած կրթության նախարարի հրաժարականը պահանջող դաշնակցականները շարունակում են նստացույցը: Ամբողջ գիշերը նախարարության աստիճաններին, քնապարկերի մեջ անցկացնելուց հետո, վաղ առավոտյան նրանց շրջել են պետական բուհերով ու իրազեկման ակցիաներ արել: Նրանց են միացել նաև մի խումբ համալսարանականներ:

  • 22:37, 11 Նմբ 2019
    Ընդհատված պատարագ. «չաղոթք»՝ եկեղեցում

    Առաջին անգամ Արայիկ Հարությունյանի անունը մամուլի սկանդալային վերնագրերում գրվեց մոտ մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ կրթության ոլորտի պատասխանատուները քննարկում են Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցը: Կրքերը թեժացան, երբ օրակարգում հայտնվեցին ԲՈՒՀ-երում հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մտադրության, հայ ծանրամարտիկի սեռափոխության մասին պատմող ֆիլմի ու հանրապետության մետրոյի մոտ սկանդալային «Հուզանք ու զանգ» ֆուտուրիաստական ներկայացման ֆինանասավորման լուրերը:

  • 22:29, 11 Նմբ 2019
    «Հաղթանակ» շարժումը՝ Սյունիքում

    Երկրորդ նախագահին աջակցող «Հաղթանակ» շարժումը Կոտայք, Գեղարքունիք այցելելուց հետո Հայաստանի հարավ է գնացել: Սյունիքի մարզում Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաք անողներին մարդիկ գանգատվել են հեղափոխական էյֆորիայից հետո նորից մնացել են կոտրած տաշտակի առաջ:

  • 22:22, 11 Նմբ 2019
    Բարոյահոգեբանական վիճակը՝ բանակում

    Բանակում ամեն ինքնասպանության դեպքից հետո պաշտոնյաներ են պատիժ ստանում: Այսօր պաշտպանության նախարարի տեղակալն է վստահեցրել: Բայց Գաբրիել Բալայանն ինքն էլ ընդունում է , որ այս սարսափելի երևույթը ի սպառ վերացնելը գրեթե անհնար է:

  • 22:10, 11 Նմբ 2019
    Ուսանողները դասի չեն գնում. «Արայի՛կ, հեռացիր»

    Վաղ առավոտից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջ վերսկսկսվել է միայն հանգստյան օրերին ընդհատված շուրջօրյա նստացույցը: Արայիկ Հարությունյանի հրաժարականաը պահանջող ՀՅԴ երիտասարդական միության անդամներին ու Երևանի պետհամալսարանի դասադուլ հայտարարած ուսանողներին են միացել Կամք նախաձեռնության ներկայացուցիչները: Այսօր միասին շրջել են բուհ-երով, ուսանողներին պայքարին միանալու կոչ արել: ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը գործադուլ է սկսել վստահ, որ Նախարարը գնալու է, իրենք հաղթելու են:

  • 22:09, 11 Նմբ 2019
    Ավտոներկրողները չեն պատրաստվում մաքսազերծման համար Գյումրի գնալ

    2018-ի՝ իշխանափոխության օրերին փողոց փակելու մեծ փորձ հավաքած մի խումբ ավտոներկրողներ հիմա սպառնում են նույն կերպ փողոց փակել, եթե Կառավարությունը չլսի իրենց բողոքի ձայնը: Այսօր նրանք մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշումից դժգոհ փակել են Նորագավիթի ճանապարհը: