12:32, 10 Սեպ 2019
Հասարակություն

Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10:20-ին վերսկսվել են Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված են 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում 3 օր շարունակ իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:

Նմանատիպ նորություններ

  • 22:29, 13 Սեպ 2019
    Բանկային չերաշխավորված գաղտնիք. ԿԲ-ի պարզաբանումը

    Հանրության տարբեր հատվածներին ցնցող Հայաստանի իշխանության սկանդալային նախաձեռնությունները իրար հետ չեն տալիս: Իրավաբաններն ու տնտեսագետները կառավարության երեկվա նիստից հետո չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է պետությունը բանկային գաղտնիքի մասին օրենքի վերաբերյալ այնպիսի փոփոխություններ առաջարկել, որոնք կարող են վտանգել քաղաքացիների բանկային հաշվիների մասին տեղեկությունների գաղտնիությունը:
    Հործադիրում երեկ քննակվեց ու հաստատվեց օրենսդրական փոփոխությունների մի փաթեթը, որով նախատեսում է, որ եթե պարզվի ֆինանասական հանցագործություն արած մեկը երբևէ օրինակ փող է փոխանցել ձեր հաշվին, իրավապահները կբացեն ոչ միայն նրա, այլ նաև ձեր բանկային հաշիվները:

  • 22:27, 13 Սեպ 2019
    Ծննդկանի մահը. նոր մանրամասներ

    24-ամյա ծննդկանի մահվան գործով անցնող բժիշկը, պարզվում է երկու տարվա մեջ երրորդ անգամ է կասկածվում աշխատանքը թերի կատարելու մեջ: Մի գործով, անգամ, Արմեն Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել, սակայն ստորագրությամբ ազատ է արձակվել ու շարունակում է ղեկավարել Մարգարյան հիվանդանոցի Մանկաբարձական բաժինը:

  • 23:55, 12 Սեպ 2019
    Սևազգեստ մայրերը 7 օր կսպասեն կառավարության պատասխանին

    Ծառայության ընթացքում զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքներում բողոք է հասունանում: Սևազգեստ մայրերը մտածում են անգամ հացադուլ ու նստացույց սկսելու մասին: Պատճառը Կառավարության որոշումն է, որ պետք է բյուջեի ավելցուկային փողը տան ոչ թե իրենց, այլ մարտի մեկի զոհերի ընտանիքներին:

  • 23:52, 12 Սեպ 2019
    Ցոլակ Խաչատրյանի հայցն ընդդեմ ՊՆ-ի

    Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը, չնայած սահմանադրական դատարանի վճռի շնորհիվ առաջին ատյանի դատարանում հաղթել է պաշտպանության նախարարության դեմ գործը, բայց դատարանի որոշումից դժգոհ է: Նա պահանջում է փոխ-հատուցում ծառայության ընթացքում բոլոր 307 չօգտագործած վճարովի արձակուրդի օրերի համար: