22:24, 16 Փտր 2020
Հասարակություն

Կանգնած գազելներ

ExQbgFRi86Q Դիտումներ

Հուսահատության գազելներն ու մահվան վերելակները մեր կյանքից ընդմիշտ հանելու խոստումներով մայրաքաղաքի իշխանության գլուխ դարձած Հայկ Մարությանի հայտարարած տրանսպորտային նոր ցանցի նախագիծը պատրաստ է արդեն մոտ կես տարի: Անցած տարվա հուլիսին քաղաքապետը վստահեցնում էր, որ առնվազն 2 տարուց Երևանը կունենա կարգին Երևանցուն արժանի տրանսպորտ:

Որպեսզի Բրիտանական խորհրդատվական ընկերությունը մշակի ցանցը, քաղաքային բյուջեից 850 հազար դոլար էին հանել: Մարությանն էլ հայտարարել էր, որ նոր ցանցի համար հնարավոր է լրացուցիչ վճարենք: 2013-ին ուղեվարձը 150 դրամ դարձնելու՝ իշխանության որոշման ամենաակտիվ ըննդիմախոսներից մեկը քաղաքապետ դառնալուց հետո մի քիչ այլ կերպ է մտածում լավ որակի համար գրպանից փող հանել պետք է, հատկապես, որ արդեն ապրում ենք նոր Հայաստանում, նույնն է՝ թե լավ ենք ապրում:

Բայց ինչպես գիտեք, բոլոր խոստումներն ու նախաձեռնությունները դեռ միայն թղթի վրա են: Ավելին տրանսպորտային հուսահատությունը ամեն շաբաթ ավելի է խորանում: Այս շաբաթվա առաջին աշխատանքային օրը Երևանի 11 երթուղի սպասարկող տասնյակ երթուղայինների վարորդներ գործադուլ հայտարարեցին: Առանց այդ էլ համարյա փող չէին տանում տուն, նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո էլ գործատուն ստիպված 1500 դրամով ավելացրել է այսպես կոչված գծի փողը օրական պլանը։

Նմանատիպ նորություններ

  • 12:11, 6 Ապր 2020
    Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել. Արփինե Հովհաննիսյան

     Տեղական սադրիչն էլ օգտագործում է ոչ լեգիտիմ բառը՝ ժանրի կանոններին համահունչ։ Մեր թավիշը իրենց քիչ է, հիմա էլ արցախյանն են ուզում։

  • 14:21, 3 Ապր 2020
    «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի կրկնությունը 5-ի եթերում կլինի կիրակի՝ ապրիլի 5-ին

    «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի կրկնությունը 5-ի եթերում կլինի կիրակի՝ ապրիլի 5-ին, ժամը 19:30: Նույն ժամին՝ զուգահեռ, youtube-ում տեղի կունենա ֆիլմի համացանցային պրեմիերան: 

  • 00:11, 3 Ապր 2020
    Ապրիլի երկրորդ օրը

    Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: 2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանը Արցախի նկատմամբ լայնածավալ հարձակում կատարեց՝ սահմանի ողջ երկայնքով:

  • 22:16, 31 Մար 2020
    Արտակարգ գներ

    Երկրում բաց են միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութները, բայց գնապիտակներին երբեմն այնպիսի գներ են, որ ուզում ես թողնել ու հանգիստ ինքնամեկուսանալ տանը: Իմբիրի՝ կոճապղպղեի մինչև 10-ն անգամ թանկացման մասին արդեն ահազանգել էինք: Այսօր իմ գործընկեր Աննա Հովհաննիսյանն է խանութների նոր մոնիթորինգ արել, հայտնաբերել, որ թանկացած իմբիրն առհասարակ անհետացել է վաճառասեղաններից:

  • 22:28, 30 Մար 2020
    Ռոբերտ Քոչարյանը համախմբվելու կոչ է անում

    Արցախին ճգնաժամերին դիմակայելու ունակություն ունեցող նախագահ է պետք: Վստահ է Հայաստանի երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա արցախցիներին միասնականության կոչ է արել:

  • 22:25, 30 Մար 2020
    Հայաստանում տուրիստ չկա. «կորսված» 135 միլիոն դոլար

    Կորոնա-վարակակիրների հետ շփվածներին, գիտենք՝ մեկուսացնում են հյուրանոցներում, թե որ որևէ բաց ինֆորմացիա չկա: Գիտենք միայն Ծաղկաձորի Գոլդըն Փելըս հյուրանոցի անունը: Մեր երկրում ու ամբողջ ախարհում կանգնել է տուրիստական զարկերակը: Համաճարակը արդեն մոտ 135 միլիոն դոլարի շահույթից է զրկել Հայաստանը: