17:47, 22 Մայ 2019
Հասարակություն

Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսատանը

Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսատանը


Լարված իրավիճակ է Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։ Քրիստինա Մանուկյանը, որը զբաղվում է Թուրքիայից ապրանքների ներկրմամբ, պատմել է, որ մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերություններ, որոնք սպասարկում են առեւտրականներին, հասնելով Բագրատաշենի մաքսակետ, խնդրի առաջ են կանգնել։ Թուրքիայից բերած բեռները մաքսազերծումից հետո խառնվել են և հիմա չեն կարողանում ապացուցել, թե որն ումն է: Մաքսակետում հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։ Ըստ առևտրականի՝ ԱԱԾ–ի Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով հսկում են իրենց: Իրենք էլ մնացել են անգարում բեռների կողքին: ԱԱԾ-ից Հայլուրին փոխանցեցին, որ այս պահին դեպքի առիթով քննություն է ընթանում, մանրամասներ կհայտնեն ավելի ուշ:  

Նմանատիպ նորություններ

  • 21:51, 16 Հոկ 2019
    Հարյուրավոր ադրբեջանցիներին՝ սահմանի՞ն

    Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի օգտատերն ասում է, թե Արցախին սահմանամերձ Թարթառի շրջանում է, որտեղ հարյուրավոր մարդիկ են հավաքվել հանուն Ղարաբաղի ազատության: Նրանք դրոշներով են ու «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ պաստառներով: Կադրերից երևում է, որ նրանց բերել են միկրոավտոբուսներով: Հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։ Օգտատերն ասում է, որ իրենց քայլով ուզում են ոգևորել Ադրբեջանի ամբողջ ժողովրդին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է, որ «Արցախը Հայաստանի եւ վերջ»: Դրան ի պատասխան, Ալիեւ հայտարարել էր, թե «Ղարաբաղը Ադրբեջան է եւ բացականչական նշան»:

  • 21:45, 16 Հոկ 2019
    Պարգեվավճարներ, ստվեր, ՀԴՄ-ներ. ՊԵԿ նախագահը պատասխանում է

    Սկանդալային պարգեւավճարներ, ստվերում բարգավաճող բիզնես, բիզնեսում՝ հդմների պակաս, ումրիում՝ չբացված ավտոմաքսատուն: ՊԵԿ նախագահն այսօր լրագրողների հարցերին է պատասխանել: Դավիթ Անանյանը հայտնել է, որ շինարարները՝ խաբել են իրեն՝ տնտեսագետին ու նոր մաքսատունը Գյումրիում նոյեմբերից շուտ չի բացվի:

  • 21:39, 16 Հոկ 2019
    «Ես այն եմ, ինչ ուզում եմ լինել». վերափոխելով բանականությունը

    Վարչապետ Փաշինյանն այսօր հայտարարել է իր խոսքով՝ ամբիցիոզ մի ծրագրի մասին: Հաջորդ տարի Հայաստանում 10 միլիոն ծառ են տնկելու: Վարչապետն այս մասին Երևանում «Գլոբալ ինովացիոն ֆորում. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման ժամանակ է ասել: Ֆորումին ամենաշատը աչքի ընկել՝ արհեստական բանականությունը:

  • 11:11, 16 Հոկ 2019
    Քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան

    Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ 

  • 23:17, 15 Հոկ 2019
    Կուսումնասիրեն 50 մլն դրամից ավել արժեցող գույքը. աղմկոտ օրինագիծ

    Մեկ շաբաթից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սկանդալային նախագիծը կառավարությունում կլինի: Արդարադատության նախարարությունը այսօր էլ է հայտարարել, որ օրենքը հավասար է լինելու բոլորի համար, բայց շատ փորձագետներ չեն համոզվում, կասկած կա, որ այն դառնալու է կուլակաթափման մտրակ իշխող քաղաքական ուժի ձեռքին:

  • 23:15, 15 Հոկ 2019
    Բնակիչներն իրենց բակում շուկա չեն ուզում

    Երևանի տարբեր մասերում 50 մինի շուկա կառուցելու քաղաքապետարանի որոշումը դեռ չիրականացած մեգա-բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Քաջազնունի 3 հասցեում ապրողները չեն հասկանում, թե ով է մայրաքաղաքի քարտեզի վրա տեղ որոշելիս մատը դրել հենց շենքին կպած փոքր տարածքի վրա: Գիտեն միայն, որ քթի տակ շուկայի հոտն ու խնդիրները չեն հանդուրժելու: