11:12, 7 Նմբ 2019
Հասարակություն

Իրավական թավշյա ֆուտուրիզմի ֆենոմենոլոգիա

Իրավական թավշյա ֆուտուրիզմի ֆենոմենոլոգիա

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Այո’։ Ֆուտուրիզմը Հայաստանում աննախադեպ բում է ապրում։ Ֆուտուրիստական թատերարվեստը, լուսանկարչությունը, պոեզիան, լինգվիստիկան, ստատուսագրությունը, մենեջմենթը, մարքեթինգը և այլն։ Ավելին, մեզանում ի հայտ են գալիս ֆուտուրիզմի բոլորովին նոր ուղղություններ, օրինակ՝ ֆուտուրիստական իրավաբանությունը։ Եվ հարկ է օր առաջ այդ ֆուտուրիստական իրականությունը դարձնել կրթական պրոդուկտ՝ այն ամրապնդելու և, ինչու՞ ոչ, համաշխարհային կրթական շուկային որակապես նոր, թարմ գաղափարներ առաջարկելու նկատառումներով։

Այդ կարևորագույն առաքելությունը համեստաբար վերցնում եմ իմ ուսերին՝ առաջարկելով նոր դասընթացի ծրագիր։

«Դասընթաց։ Իրավական թավշյա ֆուտուրիզմի ֆենոմենոլոգիա։

Դաս 1. Սիրո և հանդուրժողականության հեղափոխության լոզունգաբանությունը՝ որպես իրավական թավշյա ֆուտուրիզմի պատմական ու իդեոլոգիական հենք։ Դասախոսություն։

Դաս 2. Իմիտացիոնիզմը, բոլոլակերտումը և անսկզբունքայնությունը՝ որպես ֆուտուրիստական իրավաընկալման սկզբունքներ։ Դասախոսություն։

Դաա 3. Քրեադատավարական մեթոդներով նորմալներին կոռումպացված իսկ կոռումպացվածներին սուրբ ներկայացնելու նուրբ ֆուտուրիստական արվեստը։ Սեմինար։

Դաս 4. Դատարանները թաղապետարանի աշխատողներով ու դեպուտատներով արգելափակելու ֆուտուրիստական քրեստոմատիա։ Էքսկուրսիա։

Դաս 5. «Դատավոր-անդամ» բառախաղը լուրջ դեմքով քննարկելու իրավա-ֆուտուրիստական մեթոդիկա։ Ուսումնական բանավեճ։

Դաս 6. ՍԴ դատավորներին հրաժարականի դիմաց հարկատուների հաշվին կաշառելը ֆիրմա ձևակերպումներով շղարշելու ֆուտուրիստական տեխնիկա։ Գործնական պարապմունք։

Դաս 7. Պետական որոշմամբ «սեփական դիմումի հիման վրա» աշխատանքից ազատելու ֆուտուրիստական մոդելներ: Գործնական պարապմունք։

Դաս 8. Ոչ Արսեն Բաբայանի կողմից՝ ուժը կորցրած օրենքի փոխարեն ուժի մեջ գտնվող օրենք կիրառելու համար Արսեն Բաբայանին զնդանելու ֆուտուրիստական հիմնավորումները։ Հրավիրյալ բանախոսի դասախոսություն։

Դաս 9. Անհիմն ու ծիծաղաշարժ ձերբակալությունները՝ որպես ֆուտուրիստական իրավաբանության զարգացման գերակա ու հեռանկարային ուղղություն։ Արտադրական պրակտիկա։

Դաս 10. Իրավական պետության արժեքները՝ որպես ֆուտուրիստական իրավաբանության հիմնական խոչընդոտ։ Ամփոփիչ դասախոսություն։

Եզրափակիչ ստուգում՝ գրավոր։ Հանձնարարություն՝ մշակել իրավապահ մարմնի ֆուտուրիստական հաղորդագրության նախագիծ՝ Հրայր Թովմասյանի հիշատակմամբ։»

ՀԳ. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի»։

Նմանատիպ նորություններ

  • 21:55, 12 Նմբ 2019
    ԿԳՄՍ-ի դիմաց շարունակում են բղավել՝ «Արայի՛կ, հեռացիր»

    Դաշնակցականներին ներսի ու դրսի բաժանած կրթության նախարարի հրաժարականը պահանջող դաշնակցականները շարունակում են նստացույցը: Ամբողջ գիշերը նախարարության աստիճաններին, քնապարկերի մեջ անցկացնելուց հետո, վաղ առավոտյան նրանց շրջել են պետական բուհերով ու իրազեկման ակցիաներ արել: Նրանց են միացել նաև մի խումբ համալսարանականներ:

  • 22:37, 11 Նմբ 2019
    Ընդհատված պատարագ. «չաղոթք»՝ եկեղեցում

    Առաջին անգամ Արայիկ Հարությունյանի անունը մամուլի սկանդալային վերնագրերում գրվեց մոտ մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ կրթության ոլորտի պատասխանատուները քննարկում են Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցը: Կրքերը թեժացան, երբ օրակարգում հայտնվեցին ԲՈՒՀ-երում հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մտադրության, հայ ծանրամարտիկի սեռափոխության մասին պատմող ֆիլմի ու հանրապետության մետրոյի մոտ սկանդալային «Հուզանք ու զանգ» ֆուտուրիաստական ներկայացման ֆինանասավորման լուրերը:

  • 22:29, 11 Նմբ 2019
    «Հաղթանակ» շարժումը՝ Սյունիքում

    Երկրորդ նախագահին աջակցող «Հաղթանակ» շարժումը Կոտայք, Գեղարքունիք այցելելուց հետո Հայաստանի հարավ է գնացել: Սյունիքի մարզում Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաք անողներին մարդիկ գանգատվել են հեղափոխական էյֆորիայից հետո նորից մնացել են կոտրած տաշտակի առաջ:

  • 22:22, 11 Նմբ 2019
    Բարոյահոգեբանական վիճակը՝ բանակում

    Բանակում ամեն ինքնասպանության դեպքից հետո պաշտոնյաներ են պատիժ ստանում: Այսօր պաշտպանության նախարարի տեղակալն է վստահեցրել: Բայց Գաբրիել Բալայանն ինքն էլ ընդունում է , որ այս սարսափելի երևույթը ի սպառ վերացնելը գրեթե անհնար է:

  • 22:10, 11 Նմբ 2019
    Ուսանողները դասի չեն գնում. «Արայի՛կ, հեռացիր»

    Վաղ առավոտից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջ վերսկսկսվել է միայն հանգստյան օրերին ընդհատված շուրջօրյա նստացույցը: Արայիկ Հարությունյանի հրաժարականաը պահանջող ՀՅԴ երիտասարդական միության անդամներին ու Երևանի պետհամալսարանի դասադուլ հայտարարած ուսանողներին են միացել Կամք նախաձեռնության ներկայացուցիչները: Այսօր միասին շրջել են բուհ-երով, ուսանողներին պայքարին միանալու կոչ արել: ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը գործադուլ է սկսել վստահ, որ Նախարարը գնալու է, իրենք հաղթելու են:

  • 22:09, 11 Նմբ 2019
    Ավտոներկրողները չեն պատրաստվում մաքսազերծման համար Գյումրի գնալ

    2018-ի՝ իշխանափոխության օրերին փողոց փակելու մեծ փորձ հավաքած մի խումբ ավտոներկրողներ հիմա սպառնում են նույն կերպ փողոց փակել, եթե Կառավարությունը չլսի իրենց բողոքի ձայնը: Այսօր նրանք մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշումից դժգոհ փակել են Նորագավիթի ճանապարհը: