11:10, 14 Օգս 2019
Հասարակություն

Իրավական անվտանգությունն այլևս տապալված է. Արթուր Ղազինյան

Իրավական անվտանգությունն այլևս տապալված է. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՆիկոլՓաշինյանի մերիտոկրատ (արժանիների) իշխանությունը, որն առանձնանում է իր գրագետ և պրոֆեսիոնալ կադրերով, որոշել է ազատվել պետական բյուրոկրատիայի միջին և ստորին օղակներում ծվարած հին ու կոռումպացված մասնագետներից:

Լինելով թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական, նրանք կադրային ջարդ ընդհանրապես չեն իրականացնում, այլ նախաձեռնել են կառուցվածքային լայնամասշտաբ փոփոխություններ, որով և ազատվում են նախկին ռեժիմից իրենց ժառանգություն մնացած բալաստից:

Հին կադրերի փոխարեն աշխատանքի կընդունվեն հպարտ, երկար քայլած, մի քանի ճանապարհ արդյունավետ փակած և Նոր Հայաստանի արժեքները կիսող ու իդեալները կրող երիտասարդներ:

Աշխատանքային փորձն ու գիտելիքը կարևոր չեն, դրանք հնացած են, հայկական մերիտոկրատիայի հիմքում այլևս նոր արժանիքներ են, իսկ հիմնարար սկզբունքը մնում է անփոփոխ.
պոլի փեդ լինի, բայց մերը լինի:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա պետական կառավարման համակարգի կռախի սկիզբն է, քանի որ բարձրագույն իշխանության տոտալ անգրագիտության և մեծամտության պայմաններում պետության կառավարման ամբողջ բեռը մնացել էր տասնամյակների հարուստ փորձառություն ունեցող և պրոֆեսոնալ կարողություններով օժտված պետական և քաղաքացիական ծառայողների ուսերին, որոնք չնչին աշխատավարձով լուռ կրում էին պետական ինստիտուցիոնալ անվանգության ապահովման ամբողջ ծանրությունը:

Նույնիսկ չեմ ցանկանում խոսել պետական և քաղաքացիական ծառության մասին օրենքներով ծառայողներին տրվող երաշխիքների մասին, քանի որ «թավշյա, ոչ բռնի և ժողովրդական» իշխանության համար իրավունքն ու օրենքը միայն խոսելու համար են, մարդկանց այդ բառերով խաբելու ու կերակրելու համար են, իսկ կիրառման ենթակա չեն, քանի որ չեն բխում «հեղափոխական» օրակարգից ու խանգարում են պոլի փեդերին աշխատանքի տեղավորելու հարցում:

Այսպիսի անօրինական իշխանություն Հայաստանը դեռ չէր տեսել, իսկ իրավական անվտանգությունն այլևս տապալված է:

Սպասենք հետևանքներին, և աստված եմ կանչում, որ նվազագույն կորուստներով դուրս գանք այս արհավիրքից»:

Նմանատիպ նորություններ

  • 18:20, 17 Հնվ 2020
    Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

    Խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը: Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի Գեորգիի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա ընտանիքին:

  • 22:45, 16 Հնվ 2020
    Առողջ համագործակցության հույս. «5-րդ ալիքի» հայտարարությունը

    Այսքանով առողջապահության նախարարությունը չի բավարարվել: Ժամեր անց հայտարարություն է տարածել մեզ հորդորելով զսպել քաղաքական դիվիդենտներ հավաքելու անհագ ցանկությունը և վտանգի չենթարկել մարդկանց առողջությունը։ Հայտարարությունում նաև երկար նկարագրություն է, այն մասին, թե ի՞նչ վտանգներ կարող են լինել, երբ լրագրողը առանց դիմակի և գլխարկի մասնակցում է, ինչպես նախարարության հայատարարությունում է գրված «ծննդատան ծննդաբերության գործընթացին»:

  • 22:45, 16 Հնվ 2020
    Անասնապահների բողոքը՝ կառավարության դիմաց

    Կառավարության հերթական որոշումը գլխացավանք է դարձել անասնապահների համար: Հունվարի 15-ից նրանք պարտավոր են իրենց անասունների մորթը կազմակերպել սպանդանոցում: Այսօր ?առավարության դիմաց բողոքի ակցիայի եկած ֆերմերները հայտարարել են, որ գոնե ամեն համայքն պետք է մի սպանդանոց ունենա: Ըստ մամուլի՝ Հանրապետության ամբողջ տարածքում այժմ մոտ երեսուն սպանդանոց է գործում:

  • 22:43, 16 Հնվ 2020
    Ո՞ւմ մասին է խոսում վարչապետը. հերթական մեղադրանքը՝ ԶԼՄ-ներին

    Արդեն 24-րդ օր է մեր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը անազատության մեջ է: Այսօր մամուլը գրեց, որ Երևանի պետհամալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը համալսարան: Այս ամենի ֆոնին դժվար է հասկանալ, թե ի՞նչ չափանիշներով է Հայաստանի վարչապետը որոշում մեր երկրի ժողովրդավարության մակարդակը ու հայտարարում, թե այն այնքան բարձր է, որ անգամ կոռուպցիոներները հեռուստաընկերություններ ունեն:

  • 22:42, 16 Հնվ 2020
    Հեռուստատեսության եւ ռադիոյի խնդիրները՝ Ազգային ժողովում

    Որոշ հեռուստաընկերությունների աշխատանքից դժգոհ քաղաքական մեծամասնության նախաձեռնությամբ, այսօր խորհրդարանում լսումներ են հրավիրել ու քննարկել «Հեռուսատատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների հարցը: Երկրի թիվ մեկ քաղաքկան ամբիոնից խոսել են հեռուստաընկերություններին լիցենզազվորման, հեռուստատեսային դաշտը կարգավորող նոր օրենքի անհրաժեշտության մասին: Իշխող թիմի ներկայացուցիչները պարբերաբար կրկնել են, որ նախատեսվող փոփոխությունները քաղաքական ենթատեքստ չունեն, խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակ չկա:

  • 22:42, 16 Հնվ 2020
    Նարեկ Մալյանի հոբելյանական՝ 100-րդ այցը քննչական բաժին

    Մեկ տարվա ընթացքում ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը այսօր հոբելյանական 100-րդ անգամ գնացել է քննչական բաժին: Մալյանը իրավապահներին այցելել է Ջորջ Սորոսի ու նրա հիմանդրած Բաց հասարակությունների հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ղեկավարի նկարով տորթով, շամպայնով, ծաղիկներով ու հատուկ նվերով: Ահա, թե ինչպես է դա եղել: