22:33, 11 Հլս 2019
Հասարակություն

Էներգետիկ համակարգը հին է. ԱԱԾ-ն կպարզի վթարի պատճառները

m32DpgWlRyM Դիտումներ

Հանրապետությունում չորեքշաբթի տեղի ունեցած մեծամասշտաբ էներգետիկ կոլապսի երկու հիմնական վարկա կա: ԱԱԾ-ն քննություն է սկսել: Արթուր Վանեցյանը այսօր ասել է, թե դեպքի պատճառների մասին նախնական տվյալներ ունեն: Մանրամասները չի հրապարակել: Կսպասեն հետաքննության արդյունքներին:
Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի անջատումների հետևանքով երեկ կեսօրից հետո մայրաքաղաքում մի քանի ժամ լույսի, հեռախոսակապի անջատումներ էին: Մետրոյի գնացքները ուղևորներով մնացել էին թունելներում:

Նմանատիպ նորություններ

  • 11:11, 16 Հոկ 2019
    Քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան

    Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ 

  • 23:17, 15 Հոկ 2019
    Կուսումնասիրեն 50 մլն դրամից ավել արժեցող գույքը. աղմկոտ օրինագիծ

    Մեկ շաբաթից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սկանդալային նախագիծը կառավարությունում կլինի: Արդարադատության նախարարությունը այսօր էլ է հայտարարել, որ օրենքը հավասար է լինելու բոլորի համար, բայց շատ փորձագետներ չեն համոզվում, կասկած կա, որ այն դառնալու է կուլակաթափման մտրակ իշխող քաղաքական ուժի ձեռքին:

  • 23:15, 15 Հոկ 2019
    Բնակիչներն իրենց բակում շուկա չեն ուզում

    Երևանի տարբեր մասերում 50 մինի շուկա կառուցելու քաղաքապետարանի որոշումը դեռ չիրականացած մեգա-բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Քաջազնունի 3 հասցեում ապրողները չեն հասկանում, թե ով է մայրաքաղաքի քարտեզի վրա տեղ որոշելիս մատը դրել հենց շենքին կպած փոքր տարածքի վրա: Գիտեն միայն, որ քթի տակ շուկայի հոտն ու խնդիրները չեն հանդուրժելու:

  • 23:10, 15 Հոկ 2019
    Իմ քայլում «հակաթովմասյանական» նոր քայլեր են մտածում

    Այսօր առավոտյան՝ մոտ 9.45-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը մտել է աշխատավայր՝ ավելի սրելով իրենից ազատվելու՝ խորհրդարանական «իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների ցանկությունը: Մինչև սահմանադրական դատարանը վերադառնում է բնականոն աշխատանքային ռեժիմի: «Իմ քայլում» նոր՝ հակաթովմասյանական քայլեր են մտածում: Օրինակ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, որ կոչ էր անում Թովմասյանին հեռանալ պարզապես, որովհետև իրեց դեմ խաղ չկա, վստահ է, որ դեռ կգտնվեն բարձր դատարանի նախագահին չեզոքացնելու օրինական ուղիներ:

  • 23:06, 15 Հոկ 2019
    Բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի իրական աճի տեմպի վրա չեն ազդել

    Անցյալ տարիների համեմատ մարդիկ այսօր ավելի քիչ փող են ներդնում բիզնեսի մեջ: Այս կարծիքն են հայտնել տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի մասնագետները երկար վերլուծություններից հետո:

  • 23:04, 15 Հոկ 2019
    Վիտալի Բալասանյանը բացահայտումներ է անում

    Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որի հարաբերությունները Հայաստանի նոր իշխանությունների հետ վերջին շրջանում չափազանց սրված են, այսօր նոր սկանդալային հայտարարություններ է արել; Նա կասկած ունի, որ կա Արցախը բանակցային սեղանից հեռու պահելու՝ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն: