12:10, 8 Հոկ 2019
Հասարակություն

Երկրորդ նախագահին ազատ արձակելու պահանջով ևս մեկ նախաձեռնություն

Երկրորդ նախագահին ազատ արձակելու պահանջով ևս մեկ նախաձեռնություն

 Մեկ տարի և ավելին մեր երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ահազանգ են հետզհետե խորացող դատաիրավական ու քաղաքական համակարգի վերացման, նոր իշխանական կլանի հաստատման, որոնց գործունեության տրամաբանական շարունակությունը հանգեցնելու է քաղաքական ու իրավական դեֆոլտի:

Դատարանների շրջափակում, հասարակության բևեռացում, հայաստանցի-արցախցի արհեստական բաժանում, ՍԴ-ի նախագահի դեմ տեղի ունեցող ռեպրեսիա, և ,իհարկե, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատազրկում: Սրանք, այսպես կոչված, նոր Հայաստանի նոր բարքերն են, որոնց առկայությամբ պայմանավորված վտանգված է լինելու մեր պետականության գոյությունը:

Մարտի 1-ի գործի շրջանակներում տարվող գործընթացները վկայությունն են, որ օրվա իշխանությունը չունի նպատակ բացահայտելու 10 զոհերի սպանության պատասխանատուներին, փոխարենը ունի հստակ նպատակ անազատության մեջ պահել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ակներև է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները հակասահմանադրական են և որևէ առնչություն չունեն Մարտի մեկի դեպքերի հետ: Անտեսվել է Սահմանադրական դատականի որոշումը, որը պարտադիր է բոլոր պետական մարմինների համար, ինչպես նաև խախտվել է Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքները:

Արձանագրում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, և պահանջում ենք օրվա իշխանություններից անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ, ԼՂՀ առաջին, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին:

Հարգանքներով՝

«Քաղաքացիական հարթակ» վերլուծական հասարակական կազմակերպություն Հիմնադիր նախագահ Աղվան Պողոսյան (ԵՊԲՀ),

ՀԿ-ի փոխնախագահ Սիրանուշ Սերոբյան (հանրային/ պետական կառավարիչ, ԵՊՀ),

Լուսինե Նազարյան (մանկավարժ, ՀՊՄՀ),

Արամ Ավետիսյան (քաղաքագետ, ԵՊՀ),

Էլեն Զաքարյան (իրավաբան, ՀՖՀՀ),

Նինա Մարգարյան (քաղաքագետ, ՀՌՀ),

Գեորգ Խաչատուրյան (քաղաքական մեկնաբան, լրագրող, պատմական գիտությունների թեկնածում, ԵՊԼՀ),

Նարե Ավետիսյան (իրավաբան, ԵՊՀ):

 

Ցանկը շարունակելի է:

 

Նմանատիպ նորություններ

  • 20:58, 21 Հոկ 2019
    Մարդասիրության կտավը

    Ավրորայի հերոսներն ու Օրրանի երեխաները միավորվում են՝ համաշխարհային մարտահրավերները դիմակայելու համար: Նրանք ուղիներ են փնտրում՝ պատերազմներից մինչեւ գլոբալ տաքացման խնդիրներին վերջ դնելու համար: 

  • 14:48, 21 Հոկ 2019
    Կրկեսը մոտենում է ավարտին․ Արա Վարդանյան

    Այսօր մենք ապրում ենք կրկեսում: Եկեք լինենք անկեղծ և խոստովանենք, որ զվարճալի տեսարանների պակաս չենք զգում և որպես հանդիսատես բոլորս կարծես թե բավարարված ենք: Ընդունեք նաև, որ մեզ սրա մասին շատ հստակ զգուշացրել էին. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:

  • 22:55, 20 Հոկ 2019
    Վրաերթը վտանգավոր է, անտարբերությունը՝ ավելի

    Անտարբերությունը ոչ միայն նոր հանցագործություն է ծնում, նաև վիրավորում է այն մարդկանց, որոնք ինչ որ մեկի պատճառով հայտնվել են ծանր կացության մեջ, իսկ այդ մեկը՝ չի էլ ցանկանում հետաքրքրվել՝ ի՞նչ եղավ հետո: Այդպիսի մի պատմության մեջ է հայտնվել կոռուպցիոն սկանդալի պատճառով ՊՎԾ պետի պաշտոնից հեռացված Դավիթ Սանասարյանը: Նրա անտարբերությունից վիրավորված մի կին՝ այս շաբաթ ոստիկանություն հաղորդում տարավ, որ մեկ ամիս առաջ Սանասարյանը իր երեխային վրաերթի է ենթարկել: Իրականում սա մի խճճված պատմություն է, որը փորձել է բացել Լիլիթ Խալաթյանը: Նաև տալ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի մասին հիվանդանոցից չեն հայտնել ոստիկանություն:

  • 22:53, 20 Հոկ 2019
    Շաբաթվա հեշթեգեր

    Հայաստանյան լրատվական աղմուկը շաբաթվա ընթացքում խլացնում էր Արցախյան հարցի վերաբերյալ հնչած վերջին հայտարարությունները: Այս շաբաթ Երևան-Ստեփանակերտ-Բաքու տրանզիտով անցավ միջնորդ եռյակը: Արցախում՝ ռուսաստանցի համանախագահ Պոպովը արձագանքեց Ալիևի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» հայտարարությանը: Նա նկատեց, որ Սերգեյ Լավրովը մեկ անգամ արդեն ասել է, որ նման ձևակերպումները խոչընդոտում են Արցախի հարցը բանակցությունների ճանապարհով լուծելուն:  

  • 22:52, 20 Հոկ 2019
    Զովասարում ցուրտ է. կին չկա

    Այս պահին էկրաններին ավելի մոտ թող նստեն փեսացու փնտրող աղջիկները: Հատկապես նրանք, ովքեր մտածում են, թե անհույս տան են մնացել: Ոչ, սիրելիներ, մենք ձեզ համար գտել ենք մի գյուղ, որը հայտնի է չամուսնացած տղաների ռեկորդային թվով: Այստեղ հարս գնալու համար մի կարևոր պայման կա. պատրաստ լինի շաատ սիրել ամուսնուն, որ կենցաղային մեծ ու փոքր խնդիրները աչքին չերևան:

  • 22:41, 19 Հոկ 2019
    «Սեղմում հենարանից». Հայաստանի առաջնություն

    Հաշմանդամություն ունեցող մարզիկների ելույթներով է Երևանում մեկնարկել սեղմում հենարանից վարժության առաջնությունը: Այս տարի մրցմանը մասնակցում է հաշմանդամություն ունեցող մոտ 50 մարզիկ, նախորդ տարիներից գրեթե 2 անգամ ավելի: