12:12, 10 Օգս 2019
Հասարակություն

Երկրաշարժ Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում

Երկրաշարժ Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում

Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նորություններ

  • 22:34, 24 Օգս 2019
    Հրդեհներ Մեղրասարից՝ «Վեգա». կրակի օջախների թիվն ավելացել է

    Այս տարի մեր երկրի տարածքում արդեն բռնկվել է կրակի մոտ 7200 օջախ: Թիվը, որ անցյալ տարվա տվյալից ավելի է մոտ 60 տոկոսով՝ կարող է փոխվել ամեն րոպե: Վերջին զարգացումը մի քանի ժամ առաջ եղավ: Բռնկված ու դեռ չմարված հրդեհներին ավելացավ Մալաթիա մոլ ընկած կրակը: Այս պահին էլ հրշեջները շարունակում են պայքարել ոչ միայն այս, այլ նաև «Խոսրավի անտառ» արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքն այրող կրակի դեմ, դեռ անօգուտ: 4 օր անց մարված է Ձյունիկ սառնարանի հրդեհը: Ընկերությունը 250 հազար դոլարի վնաս է կրել ու ակնկալում է պետական աջակցություն: 

  • 22:12, 23 Օգս 2019
    Նախարարի հրամանը որսորդների սրտով չէ

    Շրջակա միջավայրի նախարարը ստորագրել է որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը: Որս կարելի է անել միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի եւ օրենքով հաստատված տոներին ու հիշատակի օրերին: Այս որոշումը որսի սիրահարները ոգեւորությամբ չեն ընդունել: Ասում են՝ որսի օրերը կրճատել են, իսկ լիցենզիայի համար պահանջվող գումարն ավելացրել:

  • 10:35, 23 Օգս 2019
    Նամակ Պողոսին. Նաիրա Զոհրաբյան

    Միայն մի հարց ունեմ` էս ի՞նչ արեցիր Պողոս:

  • 22:29, 22 Օգս 2019
    UCOM-ի նորությունները

    Ուսումնական տարվան ընդառաջ Յուքոմը միանգամից 3 անակնկալ ունի: Մանրամասները ռեպորտաժում: