11:36, 22 Մայ 2019
Հասարակություն

Ես սխալվում էի. Ռուբեն Մելիքյան

Ես սխալվում էի. Ռուբեն Մելիքյան

ԱՀ նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելիներ, ես սխալվում էի։ Աջափնյակի դատարանն արգելափակածներից ո՛չ բոլորն են թաղապետարանի աշխատակիցներ։

Ժողովրդական լայն զանգվածների փոխանցած տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ Դատարանն արգելափակողների թվում եղել է նաև Գործադիրի ներկայացուցիչ՝ Կառավարության աշխատակազմի աշխատակից պարոն Սասուն Մկրտումյանը (կանգնած է փոխթաղապետ Արամ Մանուկյանի վերևում՝ ձեռքերը կրծքին ծալած)։ Հավանաբար նա նույնպես ՔՊ անդամ է։

Ի գիտություն,
Լուսավոր Հայաստան, 
Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն

ՀԳ. Մեջբերում եմ ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության 6-րդ հոդվածը.

Статья 6. Руководящей и направляющей силой советского
общества, ядром его политической системы, государственных и
общественных организаций является Коммунистическая партия
Советского Союза. КПСС существует для народа и служит народу.

Նմանատիպ նորություններ

  • 22:22, 21 Սեպ 2019
    Տոնը Երևանից 120 կիլոմետր հեռու է

    Անկախության տոնի գլխավոր կենտրոնը դարձնելով Գյումրին՝՝ իշխանությունները աչքաթող են արել Հայաստանի մայրաքաղաքը: Երևանում ոչինչ չի հիշեցնում մեծ տոնի մասին: Մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի օրը փոքր կենտրոնում փորձում է տոն դարձնել Էկվադորցի փողոցային երաժիշտը:

  • 22:21, 21 Սեպ 2019
    Ամուլսար. կառավարության որոշումը վերջնական չէ

    Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր ակնարկել է, որ կառավարությունը, ըստ էության, վերջնական որոշում չի կարացրել Ամուլսարի հանքը շահագործելու վերաբերյալ:
    Սա առանվազն տաօրինակ հայտարարություն է, քանի որ Հայատանի վարչապետը ավելի քան երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ իրավական հիմք չկա Ամուլսարի հանքի շահագործումը չթույլատրելու ու խնդրել էր ջերմուկցիներին ապաշրջափակել սար տանող ճանապարհները:

  • 22:20, 21 Սեպ 2019
    Քաղաքական և կենցաղային հարցեր՝ Եռաբլուրում

    Ներքաղաքական կյանքի գլխավոր թեմաների մասին են լրագրողները այսօր փորձել մեկնաբանություն ստանալ Հայատանի նախագահ Արմեն Սարգսյանից: Նա խուսափել է խոսել, մասնավորապես, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման դեմ խորհրդարանում սկսված գորընթացի մասին:
    Եռաբլուրում, ապա Գյումրիում պաշտոնյանների հետ լրագրողների հարցուպատասխանի գլխավոր թեմաներից մեկը գերիների փոխանակման Բաքվի առաջարկն է եղել: