20:45, 21 Մայ 2019
Հասարակություն

Բերման են ենթարկել ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամներին

Բերման են ենթարկել ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամներին

Քիչ առաջ Ա.Խաչատրյանի համերգասրահից, որտեղ անցկացվում էր Եվրոպայի օրվան նվիրված դասական երաժշտության համերգ, բերման են ենթարկել ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամներին՝ անանուն ահազանգի հիման վրա, պատճառաբանելով հասարակական կարգի խախտումը, ինչը բացարձակապես չի համապատասվանում իրականությանը։ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ն հայտարարում է, որ իր անդամները չեն իրականացրել որևէ օրինազանցություն, պահպանել են հասարակական կարգը, և բերման են ենթարկվել բացառապես քաղաքական դրդապատճառներով։

Համերգի կազմակերպիչները, իրենց հերթին, հաստատել են, որ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամները ներկա են գտնվել հրավիրատոմսերով, և որևէ կերպ չեն խախտել հասարակական կարգը։

Ակնհայտ է, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում ռեպրեսիվ ռեժիմ, խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։

Բերման ենթարկվածները գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում՝ Ս. Վրացյան 90 հասցեով, այս պահին այնտեղ են հավաքվում աջակիցները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները

Նմանատիպ նորություններ

  • 18:37, 26 Հնս 2019
    Հանդիպում Ռուսաստանի դեսպանատանը

    «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձեւավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Գեղամ Նազարյանը երեկ, հունիսի 25-ին հանդիպեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

  • 00:03, 25 Հնս 2019
    Արցախի փողոցի 80 բնակչի անվտանգ տուն կտան. Երևանի ավագանու նիստ

    Երևանի ավագանին այսօր բացառիկ միասնականություն է ցույց տվել, օրակարգի 5 հարցից 4-ը ընդունվել է միաձայն: Մերժվել է միայն ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության առաջարկներից մեկը:

  • 23:54, 24 Հնս 2019
    Հանուն և ընդդեմ ՍԴ-ի գործունեության. ակցիաներ բարձր դատարանի մոտ

    Երկրի բարձրագույն դատական ատյանի շուրջ ստեղծված աբսուրդային իրավիճակը հասել է Վենետիկի հանձնաժողով, այնտեղ պատրաստվում են հայտարարություն անել: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում՝ Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ՎԵՏՕ կազմակերպությունն աբսուրդ է անվանում: Կազմակերպության անդամները շտապ հավաք են սկսել բարձր դատական ատյանի դիմաց՝ հարցնելու ՝ մի՞թե աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է շրջանցել սահմանադրությունը ու ինքնահռչակվել իր երազած պաշտոնին:

  • 13:41, 24 Հնս 2019
    «ՎԵՏՕ»-ն շտապ հավաք է անելու ՍԴ դիմաց

    «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն այսօր` 24.06.2019թ., ժամը 16:00-ին Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք կազմակերպելու մասին