11:52, 14 Հնվ 2020
Հասարակություն

Ատելության խոսքի նյարդաբանությունը. Արփինե Հովհաննիսյան

Ատելության խոսքի նյարդաբանությունը. Արփինե Հովհաննիսյան

Մարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում այն արարքների համար, որոնք իրենց մոտ սովորության են վերածվել։

Վոլտեր

Որոշ ժամանակ առաջ Նյու Յորք Թայմսում (The New York Times) տպագրվել էր թերթի op-ed հոդվածագիր, հոգեբան Ռիչարդ Ֆրիդմանի հոդվածը, որում նա վերլուծում էր երկրի բարձրագույն ղեկավարության՝ ատելության խոսք պարունակող բառապաշարը եւ հասարակության վրա դրա վտանգավոր ազդեցությունը։

Վերլուծականը հատկապես աչքի է ընկնում՝ մի շարք գիտական հետազոտություններին հղում կատարելով, որոնցում ուղղակիորեն ուսումնասիրված է ատելության խոսքի ազդեցությունը հանրության վրա։
Օրինակ` հոդվածում վկայակոչված լեհական հետազոտություններից մեկը (Soral, Wiktor, Michał Bilewicz, and Mikołaj Winiewski. "Exposure to hate speech increases prejudice through desensitization." Aggressive behavior 44, no. 2 (2018): 136-146.) ցույց է տալիս, որ հաճախ կրկնվող ատելության խոսքը մարդկանց դարձնում է ԱՆՀԱՂՈՐԴ ագրեսիայի նկատմամբ՝ ընդունելի դարձնելով սովորաբար արգելված վարքագիծը։

Կարճ ասած՝ ինչքան շատ է ատելության խոսքը, հայհոյանքը, այնքան մարդիկ սկսում են այն ավելի նորմալ ընկալել, իսկ առցանց հաղորդակցման նոր միջոցներն էլ բանավոր ագրեսիան դարձրել են ավելի օրինական։ Ամենածանրն այն է, սակայն, որ ատելության խոսքը սկսելով թիրախավորված խմբերից այդուհետ անցում է կատարում առավել լայն շրջանակների, ու ի վերջո ախտահարում ողջ հասարակությունը։

Այս հետազոտությունների լույսի ներքո արժե հայացք նետել հետհեղափոխական Հայաստանին։ Ներկայումս Հայաստանում ատելության խոսքը հասել է իր պատմական առավելագույնին։ Դրանից անդին, թերեւս բարոյալքման անդունդն է։ Մասնավորապես՝

• Հասարակությունը այնքան անհաղորդ է դարձել, որ 16-ամյա երեխայի սպանությունը չի դիտարկում որպես ողբերգություն, այլ միայն որպես զազրախոսության հերթական թեմա, որտեղ «խիստ բարոյապաշտ» տիկնայք եւ պարոնայք մահացած երեխային բարոյականության դասեր են տալիս՝ ճանապարհին տրորելով ամեն ինչ՝ խիղճ, ամոթ, կարեկցանք։
• Հասարակությունը այնքան անհաղորդ է դարձել, որ նախկինում խիստ արգելված հայհոյանքները կարելի է գտնել ցանկացած միջին վիճակագրական հոդվածի ներքո ու ընդհանրապես կապ չունի, թե հոդվածը քաղաքականության, աստղաֆիզիկայի, թե երկրաբանության մասին է։ Մեր երկրում այլեւս չկա որեւէ թեմա, որի առիթով չի կարելի հայհոյանքի առիթ գտնել։
• Հետաքրքիր է նաեւ այն, որ եթե սկզբնական շրջանում ատելության խոսքը ազդեցություն էր ունենում կոնկրետ անձանց թիրախավորելու համար, ապա հիմա այն այնքան է ներթափանցել մեր կյանք, որ միեւույն կուսակցության անդամները չեն խորշում իրար վիրավորել։ Վկան՝ իշխանական կին պատգամավորին ուղղված վիրավորանքը սեփական կուսակցի կողմից։

Հետազոտողները նշում են, որ մարդիկ սնում են իրենց նախապաշարմունքները եւ առաջնորդվում են դրանցով ամենավատ ձեւով, երբ
Ա.նրանք գտնվում են սթրեսի կամ
Բ. իրենց շրջապատի ճնշման ներքո կամ
Գ. երբ ունեն իշխանությունների կողմից համաձայնություն նման կերպ վարվելու։

Իսկ որ հետհեղափոխական Հայաստանում իշխանության համաձայնությունը ակներեւ է, սա բոլորիս է պարզ։
Նիկոլ Փաշինյանը ու իր շրջապատը հայհոյաբանությունը դարձրին «արվեստ», գռեհկաբանությունը՝ արհեստ, ատելությունը՝ շնչառություն, իսկ «ֆեյքերն» էլ՝ սեփական իշխանության «Մատյան գունդ»։
Այդ մարդիկ իրենց արժանապատվության պաշտպանությունը վստահեցին ֆեյքերին ու իրենք հավատացին իրենց ստեղծած ֆեյքարվեստի գովքին, թե բա մեր պես ազնիվ ու լավը չկա։
Հիմա նրանք բողոքում են կեղծ լուրերից, ֆեյքային գրոհներից, մարդկային արժեքների անկումից, մոռանալով, որ ամեն ինչի սկզբնաղբյուրը իրենք են։
Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը իրենց քաղաքական մեկնարկը սկսեցին մարդկային ՎԵՐՋԻՑ՝ դագաղներից ու սեւ ժապավեններից, իսկ շարունակեցին «ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «վնգստոց», «լափաման» վարակով, որը հիմա իր ճանապարհին ախտահարում է ամեն առողջ բան՝ վերացնելով պրոֆեսիոնալիզմից մինչեւ պարզ մարդկային հարաբերություններ։ Լինելով վարակի հարուցիչը՝ նրանք բողոքում են տեղեկատվական հարձակումից՝ չցանկանալով ընդունել, որ իրենք են ձախողել երկրում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման պարտականությունը, ու ընկել իրենց լարած թակարդը։ Անընդհատ բարձրաձայնվում է, որ իշխանությունները չեն միայն, որ ատելության խոսք են տարածում, սակայն հստակ է մի բան՝ չի կարող պատասխանատվությունը միեւնույնը լինել վարակի հարուցիչը ստեղծողի ու տարածողի եւ ատելության խոսքին արձագանքողի համար։ Ուստի ստեղծված իրավիճակը հենց իշխանությունների խղճին է։

Ասում են՝ շատերն են անհանգստանում իրենց համբավի, եւ քչերը միայն՝ իրենց խղճի համար։
Տիկնայք եւ պարոնայք, թերեւս, արժե, որ այսուհետ ավելի շատ անհանգստանաք ձեր խղճի, այլ ոչ ձեզ վերագրվող համբավի մասին։ Առաջինը փրկելու շանս դեռ կա, երկրորդը՝ այլեւս ոչ։

Նմանատիպ նորություններ

  • 00:44, 27 Հնվ 2020
    Շաբաթվա հեշթեգեր

    Այս շաբաթ էլ հետաձգվեց սահմանադրական դատարանի առումը: Ուրբաթ առավոտ կանուխ ՀՔԾ քննիչները խուզարկության գնացին բարձր դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարան: Խուզարկելուց և ոչինչ չհայտնաբերելուց հետո, Թովմասյանը լրագրողներին հայտարարեց, որ իշխանությունը ցանկանում է իրենից արագ ձերբազատվել: Խուզարկությունից երկու օր առաջ վարչապետը խորհրդարանի ամբիոնից նոր մեղադրանք էր հնչեցրել բարձր դատարանի հասցեին՝ ասելով, թե սահամանդրական դատարանը սպասում է, երբ է բոլոր կոռուպցիոներներին պատասխանատվությունից ազատելու: Փաշինյանի այս հայտարարությանը առնվազն տարակուսել է օրենքի տեսանկյունից քանի , որ Սահմանադրությամբ բարձր դաատարանը երբեւէ օժտված չի եղել նման լիազօրություններով:

  • 00:43, 27 Հնվ 2020
    «Ոսկե ցլիկը». Հետհեղափոխական ցնցումներ | սպանդանոցները՝ կոտրած տաշտակի առաջ

    Ղասաբների ինքնագործունեության դեմ ու հանուն բոյնիների. կառավարության ընդունած որոշումը այս շաբաթ ոտքի հանեց հանրապետության ֆերմերներին: Հունվարի 15-ից ուժի մեջ մտած որոշումը արգելում է անասուններին բակերում մորթել, ու պարտադիր է դառնում մորթը բոյնիներում՝ սպանդանոցներում: Երկուշաբթի տեղի ունեցած իրադարձությունների գլխավոր հասցեն նորից Երևանի կենտրոնն էր: Հանրապետության հյուսիսից, հարավից մայրաքաղաք հասած անասնապահները կառավարության դիմաց բազմամարդ ցույց արեցին: Ապակենտրոն բողոքի ակցիայի ընթացքում նաև միջպետական ու հանրապետական մի շարք ճանապարհներ փակվեցին:

  • 00:38, 27 Հնվ 2020
    Ատելությունը՝ Նյուտոնի 2-րդ օրենքով

    Հինգշաբթի զինված քաղաքացին Երևանում մտավ Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, կրակոցներ արձակեց, պատանդառեց մի քաղաքացու ու պահանջեց ցույց տալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը: Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ բանակցությունից հետո, քաղաքացին համաձայնեց հանձնել զենքը, հանձնվել՝ պայմանով, որ իրեն ձեռնաշղթաներ չեն հագցնի: Նա դեպքի վայրից հեռացավ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի ծառայողական մեքենայով:

  • 21:57, 25 Հնվ 2020
    Գեղարքունիքի լեռներում կորած ռուս դահուկորդը հիվանդանոցում է

    Գեղարքունիքի մարզի լեռներում վատառողջ ռուս դահուկորդը տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարները նրան տարհանել են ահազանգից մեկ օր անց: Մյուս 5 դահուկորդները կշարունակեն վայելել ձմեռը Վարդենյանց լեռնանցքում: Մանրամասները ռեպորտաժում:

  • 21:55, 25 Հնվ 2020
    Ի՞նչ գիտենք Ադրբեջանի մասին. լույս է տեսել գիրք-շտեմարան

    Լույս է տեսել քաղաքագետ Էդգար Էլբակյանի ու թյուրքագետ Վարուժան Գեղամյանի համահեղինակած «Ժամանակակից Ադրբեջան» գիրք-շտեմարանը: Ադրբեջանի մասին կարեւոր տվյալներով այս գիրքը հատկապես նրանց համար է, ովքեր ինչ-որ ձեւով առնչվում են այդ երկրի հետ: «Ժամանակակից Ադրբեջան» գիրքը վաճառքում չի լինի, այն տեղեկատվական նպատակներով կտարածվի մասնագետների շրջանում:

  • 22:04, 24 Հնվ 2020
    «Էրեբունի պլազա» զենքով մտած անձը ցուցմունք չի տալիս

    «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած 33-ամյա տղամարդը հրաժարվում է ցուցմունք տալ, պահանջում է հանրային պաշտպան: Արդեն հայտնին է, որ այս դեպքով քրեական գործ է հարուցված պատանդառության, ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկներ ձեռք բերելու, իրացնելու, կրելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հատկանիշներով: Ազգային ժողովի Լուսավոր հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի կարծիքով այս դեպքը համացանցում օրեցօր սրվող ատելության խոսքի դրսեւորում է: Սա անհանգստացնում է նաեւ իմ քայլական Արթուր Մանուկյանին: