23:38, 11 Սեպ 2019
Հասարակություն

Ավելացած գույքահարկը. տատիկ-պապիկները կարող են հանգիստ լինել

l4RQNcocJFw Դիտումներ

Ազգային ժողովում քննարկման հիմնական թեման անշարժ գույքի մասին նոր օրինագիծն էր, որը ենթադրում է գույքահարկի թանկացում: Կադաստրի կոմիտեն առաջարկում է առանձին գույքի ու հողի հարկ վճարելու փոխարեն՝ դրանք միավորել մեկ հարկատեսակի մեջ: Նախագծում հաշվի չառնված կետեր տեսնող պատգամավորներին հետաքրքրել է, թե ինչպե՞ս է փաստացի՝ բարձրացող գույքահարկը վճարելու՝ ասենք՝ Աբովյան փողոցում բնակվող տարեց թոշակառու կինը: 

Նմանատիպ նորություններ

  • 23:34, 20 Հնվ 2020
    «5-րդ ալիքի» ուղիղ եթերում Աչաջուրում ծնված փոքրիկն արդեն տանն է

    Հայլուրի ուղիղ եթերում ծնված փոքրիկ Անահիտը հավանաբար վերջինը կլինի, ում ծննդականում կնշվի, որ ծնվել է Աչաջուրում: Ինչպես գիտեք, Առողջապահության նախարարի աղմկահարույց որոշման արդյունքում Աչաջուրի առողջության կենտրոնում ու ևս 6 հիվանդանոցում այլևս երեխաներ չեն ծնվի: Հայլուրի տեսախցիկն է տուն ուղեկցել կիրակի դուրս գրված փոքրիկին:

  • 23:32, 20 Հնվ 2020
    Սահմանադրությունը փոխելու համար վարչապետը 15 մասնագետ կընտրի

    Արդյոք վարչապետ Փաշինյանը որոշել է հանել Սերժ Սարգսյանի կոստյումը: Շուտով հայտնի կլինեն Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների անունները: Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկակական անդամ է ընդգրկվել հանձնաժողովում: Իշխող «Իմ քայլը» դեռ անուններ չի տալիս: Բայց խմբակցության ղեկավարն այսօր ասել է ուշադրությունը սևեռելու են դատաիրավական համակարգի փոփոխությունների վրա: Ինչպես հիշում եք ՀԱԿ-ը անցյալ շաբաթ կոչ էր արել իշխանությանը, սահմանադրական փոփոխություններով վերականգնել կիսանախագահական մոդելը:

  • 23:29, 20 Հնվ 2020
    Վերադարձ՝ առանց հարկերի. նոր մաքսային օրենք

    Մաքսային ծառայության մասին նոր օրենքով մեր հայրենակիցները, անկախ նրանից՝ Հայաստանի թե այլ երկրի քաղաքացի են, մշտական Հայաստան վերադառնալու դեպքում, կարող են առանց հարկերի իրենց հետ բերել անձնական իրերը: Նպատակը հայրենիք վերադարձողների համար խնդիրները քչացնելն է: Օրենքը ուժի մեջ կմտնի գարնանը:

  • 23:28, 20 Հնվ 2020
    Վերջին հրաժեշտը՝ Կուտոյանին. ինքնասպանության վարկածը հաստատվում է

    Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրենի մահվան վերաբերյալ: Կուտոյանի մարմնի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս պահին եղած տեղեկություններով քննչական կոմիտեն առավել արժանահավատ համարում է ինքնասպանության վարկածը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը շարունակում է քաղաքական քննարկումների թեմա մնալ: Հատկապես բուռն քննարկվեց, թե ինչու երկրի առաջին դեմքը այդպես էլ չցավակցեց ԱԱԾ նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ:

  • 23:25, 20 Հնվ 2020
    Անասնապահներն ու մսագործները՝ կրկին կառավարության դիմաց

    Անասնապահներն ու մսավաճառները եկել էին կառավարություն բողոքելու մի որոշումից, որ պարտադիր է դարձնում մորթը՝ սպանդանոցներում կամ ինչպես իրենք են ասում «բոյնիներում» անելը: Նախորդ ցույցից հետո վարչապետի միակ արձագանքը եղավ ֆեյսբուքյան գրառումը տարածքում ծխախոտի մնացուկներ թափելու մասին: Այս անգամ դա էլ չեղավ: Ցուցարարները հեռացել են վաղը վերադառնալու, ու ճանապարհներ փակելու խոստումով:

  • 23:23, 20 Հնվ 2020
    Ատելությունը՝ ազգային անվտանգությանը սպառնալիք

    Ատելությունն ու ներքին թշնամանքը երկրին սպառնացող մեծ վտանգ է համարում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա, ևս մեկ անգամ, սթափվելու և օր առաջ կանգ առնելու կոչ է արել զգուշացնելով ատելության կործանարար հետևանքների մասին: