17:15, 15 Հլս 2019
Հասարակություն

Ազատություն հանուն ինչի՞. Լիլիթ Գալստյան

Ազատություն հանուն ինչի՞. Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրեր առաջ՝ խուսափելով իրավական գնահատական տալուց և այն թողնելով սահմանադրագետներին, տարակուսանքս էի հայտնել Վահե Գրիգորյանի ինքնահռչակման պահվածքի, նրա արկածախնդրությունը նախադեպային դարձնելու վտանգավորության և, առհասարակ, այսպես մտածելու որակների ու գործողությունների շուրջ։

ՔՊ-ն՝ քաղաքական մեծամասնությունն, ըստ էության ոչ միայն չկանխեց ընթացքը, այլև ընթացք տվեց, իսկ որոշ քպ-ական«մասնագետ» պատգանավորներ այնքան ոգևորվեցին իրենց «ձիու քայլով», որ շտապեցին խորհուրդ տալ ՍԴ գործող նախագահին աշխատանքի չգնալ։

Անզուսպ մտասևեռումը, ներքին զսպանակների բացակայությունը, պետություն չհասկանալը, ոչ պրոֆեսիոնալիզմը կամ շատ-ի էյֆորիան բազմաէջանոց նամակ ծնեց․․․
Չեմ թաքցնում, իմ մտահոգության առարկան անձերը չեն, այլ ինստիտուտները, որոնք պետություն են ձևավորում, ավանդույթներ, սովորութային նորմեր՝ գրավոր և անգիր․․․

Տրվեցին իրավական դնահատականներ, մեկնաբանություններ, բայց հեղափոխական աղմուկի մեջ չի լսվում կամ ցույց է տրվում, թե չի լսվում քաղաքական այլ ուժերի և պրոֆեսիոնալների ձայնը։ Չի լսվում, որովհետև չափանիշը նեղ շահն է, վրեժխնդրությունը, իսկ թանձրացող բաժանարարները խլացրել են բանականությունը։

Եվ ահա, վրա է հասնում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին․

«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, ՀՍՏԱԿ և ԱՆԵՐԿԲԱ սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջատության վտանգ»։

Նաև իշխանության հետ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ»։

Կարելի է և ուրախանալ․ միջազգային կառույցի ջանքով կանխվում է երկրիրը ցնցումների տանող անհավասառակշիռ մի քայլ։ Բայց ինձ տխրեցնում է դիսից եկած ճշմարտությանը անսալը, ավաղ, չունենք քաղաքական հասունության ու պետական մտածողության այն մակարդակը, որ թիմային շահերն ու մանիպուլյացիաները չդառնան քաղաքական վարքագիծ ու օրակարգ։

Համոզված չեմ, որ մեկ այլ առիթով նորից գլուխ չի բարձրացնի թայֆայական մոտավորապեսությունն ու ամբարտավան մաքսիմալիզմը։

Սա է՞ «նոր Հայաստանը», ուր դեռ շարունակվում է Տիզբոնից մարզպան բերելու ու Ռուսաց թագավորին նամակ գրելու ավանդույթը․․․

Մեկ տարի առաջ ժողովուրդն ընտրեց ազատությունը․ որին հետևում է ամենակարևոր հարցը՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞»:

Նմանատիպ նորություններ

  • 11:10, 14 Օգս 2019
    Իրավական անվտանգությունն այլևս տապալված է. Արթուր Ղազինյան

    Լինելով թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական, նրանք կադրային ջարդ ընդհանրապես չեն իրականացնում, այլ նախաձեռնել են կառուցվածքային լայնամասշտաբ փոփոխություններ, որով և ազատվում են նախկին ռեժիմից իրենց ժառանգություն մնացած բալաստից:

  • 21:00, 13 Օգս 2019
    Ադրբեջան անցած զինվորի գյուղը շոկի մեջ է

    Ժամկետային զինծառայողը, որ ադրբեջանական կողմ է անցել երեկ կեսօրին Արցախի զորամասերից մեկից՝ Վայոց Ձորի՝ Եղեգիս համայնքի բնակիչ է։ Արայիկը վերջերս էր արձակուրդ եկել տուն, ծառայությունից չի դժգոհել։  

  • 20:45, 13 Օգս 2019
    «Սանիթեքը» մոտ 600 միլիոն դրամ պարտք ունի պետությանը. ՊԵԿ

     Պետեկամուտների կոմիտեն հետաքննությունների արդյունքում պարզել է, որ Սանիթեք ընկերությունը  նախնական տվյալներով մոտ 600 մլն դրամի պարտք ունի պետությանը: Ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործից երեւում է, որ Սանիթեքը ապօրինի տրոհվել է: Ընկերություններից մեկը սանմաքրման աշխատանքներն է կատարել, մյուսը՝ աղբի տեղափոխման: Իսկ դա, ըստ ՊԵԿ-ի, օրենքով նախատեսված չէ:  

  • 19:15, 10 Օգս 2019
    Էքստրասենսը եւ հոգեւորականը՝ գերեզմանապղծության մասին

    Գերեզմանապղծության դեպք է գրանցվել նաև Գյումրիում: Մեր տեղեկություններով, այն տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, որի մասին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն է հայտնել՝ փորձելով իրավապահների ուշադրությունը հրավիրել:
    Գերեզմանաքարերի պղծման սկանդալը մեծ արձագանք ստացավ՝ Եռաբլուր պանթեոնում հերոսների շիրիմների վրա մոմախառն նյութ լցնելուց հետո: Ոստիկանություն որպես կասկածյալ բերման ենթարկված մի կին սկզբում հայտարարել էր, թե ինքն է սև գործի հեղինակը: Ռազմական ոստիկանությունում՝ հրաժարվել այդ ցուցմունքից: Կինը ասել էր, թե այդպես հանում է նավսն ու դռներ բացում:

     

  • 12:12, 10 Օգս 2019
    Երկրաշարժ Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում

    Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

  • 10:52, 9 Օգս 2019
    «Սանիթեք» ընկերության հայտարարությունը

    Քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: