ԼՈՒՐԵՐ

-ից
Մինչև
  • 23:15, 16 Սեպ 2019
    Արմենակները, Տիգրանները, Ռոբերտները. ապրելու և հաղթելու ուխտ

    Հայ Եկեղեցու՝ Խաչին նվիրված ամենակարևոր տոնին՝ խաչվերացին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում Սրցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը մկրտել ապրիլյան պատերազմում զոհված հերսների երեխաներին, ընտանիքի անդամներին: Կնքահայրերը Ապրիլյանի հերոսների մարտական ընկերներն են եղել:  

  • 23:09, 16 Սեպ 2019
    Արջ՝ Արագածի գագաթին. զբոսաշրջիկը մահացել է

    Արագածի հարավային գագաթ նոր արշավախմբեր են բարձրանում՝ չնայած շաբաթ հենց այդ լեռնագագաթին էր արջի հարձակման զոհ դարձել լեհ լեռնագնացը: Արտակարգ իրավիճակների պատասխանատուները կոչ են անում տուրիստական ընկերություններին ու լեռնագնացներին արշավներից առաջ իրենց հետ հստակեցնել, որ հատվածներն են առավել անվտանգ

  • 23:07, 16 Սեպ 2019
    ԱԱԾ տնօրենը սթափության կոչ է անում և հեռանում

     Արթուր Վանեցյանը թողնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը՝ ակնարկելով պետականաշինության տրամաբանության խախտման, անցողիկը մնայունից չտարբերելու՝ իշխանության գործելաոճի մասին, որ նրա խոսքով՝ անհամատեղելի ընթացք է սպայի ուսադիրների հետ:
     

  • 23:02, 16 Սեպ 2019
    Տնտեսական «վախկոտ» քաղաքականություն

    Վարչապետն այսօր նորից իբրև ձեռքբերում է ներկայացրել այն, որ մեր երկրի ֆինանասական պահուստները պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա են, սա այն դեպքում, երբ տնտեսագետները պնդում են՝ որպեսզի տնտեսությունը ծաղկի, փողը պետք է ոչ թե քնի պահուստային ֆոնդերում, այլ մտնի կիրառության մեջ: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը առհասարակ մեղադրում է կառավարությանը տնտեսական քաղաքականություն չունենալու համար:

  • 16:12, 16 Սեպ 2019
    Արմեն Սարգսյանը ստորագրել է Վանեցյանի ազատման հրամանը

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:

  • 15:42, 16 Սեպ 2019
    Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել

    Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

  • 13:39, 16 Սեպ 2019
    Ինչ սպասելիքներ՝ դատավորի վաղվա որոշումից. Վահե Հովհաննիսյան

    Մեզ իսկապես թվո՞ւմ է, թե 41-ամյա դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է տալ մարտի 1-ի պատասխանները։ Ինչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում, եթե նույնիսկ նա դատավոր է։

  • 13:22, 16 Սեպ 2019
    Կենդանիները բարին երբեք չեն մոռանում. Նաիրա Զոհրաբյան

    Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագծին: