ԼՈՒՐԵՐ

-ից
Մինչև
  • 11:00, 12 Օգս 2019
    2,5 միլիոն ուխտավոր՝ Մեքքայում

    Ուրբաթ օրը սկսվել է ամենամյա ուխտագնացությունը՝ Մեքքա: Մոտ 7400 օդանավ եւ 2,5  միլիոն ուխտավոր է եկել Սաուդյան Արաբիա մասնակցելու հնգօրյա արարողությանը: Հաջը համարվում է աշխարհի ամենամեծ կրոնական արարողությունը, որի ընթացքում, ցավոք, տեղի են ունենում նաեւ ողբերգական դեպքեր: Բազմամարդության պատճառով ամեն տարի մահացության դեպքեր են գրանցվում: 2015 թվականին գրանցվել է մահացությունների ամենամեծ թիվը՝ 2300 ուխտավոր, տեղեկացնում է Daily Mail-ը:

  • 20:20, 10 Օգս 2019
    Քաղաքում միայն օրինապահ քաղաքացիներ են. CITIZEN CITY


    Հոգեբանների ուսումնասիրությունները ցույ ց են տալիս, որ մասնագիտություն ընտրելու հարցում ամենադժվարը կողմնորոշվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Այդ հարցը լուծելու համար երեխաների խնամքով զբաղվող կազմակերպությունները փոքրերին այսօր հրավիրել էին մասնագիտությունների քաղաք:  

  • 20:00, 10 Օգս 2019
    Լեհաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել սկանդալից հետո

    Մեծ սկանդալից հետո Լեհաստանի խորհրդարանը նոր ղեկավար է ընտրել: Այդ պաշտոնում այսօրվանից երկրի ներքին գործերի նախարարն է: Օրենսդիրի արդեն նախկին նախագահը հրաժարական էր տվել ուրբաթ: Պատճառը ցնցել է համաշխարհային մամուլը:
    Մարեկ Կուխ- Չինսկին կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռները ընտանեկան ճամփորդությունների համար է օգտագործել: Երբ աղմուկ է բարձրացել, սկզբում նա փորձել է արդարանալ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, թե ընտանիքի անդամների հետ ուղևորությունները բյուջեի ծախսերը չեն ավելացրել:

     

  • 19:55, 10 Օգս 2019
    Մնջախաղը դեռ «անտուն» է. Միջազգային փառատոնը՝ կասկածի տակ

    Հայաստանում 7-րդ անգամ տեղի է ունենում մնջախաղի միջազգային փառատոն: Իսկ համր թատրոնի նոր շենքը չկա ու չկա: Դերասանները շարունակում են երազել սեփական տանիքի մասին: Թատրոնի նախագիծն ու հասցեն, որտեղ պետք է կառուցվի շենքը նախորդ իշխանությունը փոխանցել է նոր կառավարությանը

  • 19:53, 10 Օգս 2019
    Բադմինթոնի Համահայկական առաջնության թեժ պայքարը

    Ստեփանակերտում համահայկական յոթերորդ խաղերի աննախադեպ բացումից հետո՝ մասնակիցները հայկական երկու մայրաքաղաքներում չորրորդ օրն է մրցապայքարի մեջ են:

  • 19:35, 10 Օգս 2019
    Վերագործարկվել է Մարալիկի բամբակի գործարանը

    Մարալիկում այսօր վերագործարկվել է բամբակի գործարանը: Այն մոտ 380 տոննա թել կարտադրի, որը կիրացվի հիմնականում արտերկրում: Գործարանի ղեկավար Գևորգ Գասպարյան հույս ունի, որ օրերից մի օր գործարան կմտի 120 մարալիկցի: Այս պահին ընդամենը 41-ն են աշխատում: Գործարանի վերաբացմանը Մարալիկ գնացած Նիկոլ Փաշինյանին բնակիչները չեն կարողացել մոտենալ:  

  • 19:15, 10 Օգս 2019
    Էքստրասենսը եւ հոգեւորականը՝ գերեզմանապղծության մասին

    Գերեզմանապղծության դեպք է գրանցվել նաև Գյումրիում: Մեր տեղեկություններով, այն տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, որի մասին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն է հայտնել՝ փորձելով իրավապահների ուշադրությունը հրավիրել:
    Գերեզմանաքարերի պղծման սկանդալը մեծ արձագանք ստացավ՝ Եռաբլուր պանթեոնում հերոսների շիրիմների վրա մոմախառն նյութ լցնելուց հետո: Ոստիկանություն որպես կասկածյալ բերման ենթարկված մի կին սկզբում հայտարարել էր, թե ինքն է սև գործի հեղինակը: Ռազմական ոստիկանությունում՝ հրաժարվել այդ ցուցմունքից: Կինը ասել էր, թե այդպես հանում է նավսն ու դռներ բացում:

     

  • 19:00, 10 Օգս 2019
    Աղմկոտ քայլեր. Միայն թե՝ ՍԴ դատավորները հրաժարական տան

    Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որը, ըստ էության, վերջնագիր է Սահմանադրական դատարանի գործող դատավորներին: Նշվում է, որ մինչև հոկտեմբերի 31-ը ինքնակամ հրաժարական ներկայացնելու դեպքում, սահմանադրական դատարանի դատավորները մինչև 65 -70 տարեկանը կօգտվեն բոլոր այն արտոնություններից, որոնք այժմ ունեն՝ որպես բարձր դատարանի դատավոր: Կստանան աշխատավարձ, պարգևավճար ու հավելավճար: Թոշակի անցնելուց հետո էլ կստանան բարձր թոշակը:
    Աբսուրդի հասնող այս օրենքի նախագիծը՝ ըստ էության իշխանության նոր քայլն է՝ սահմանադրական դատարանը ազատել բոլոր նրանից, ովքեր դատավոր են դարձել նախորդ իշխանության օրոք ու նշանակել սեփական թեկանծուներին:

  • 14:22, 10 Օգս 2019
    Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ

    ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: