ԼՈՒՐԵՐ

-ից
Մինչև
  • 23:32, 14 Հոկ 2019
    Հերոսներ եի հակահերոսներ. ազատամարտի մասնակիցները հնարավոր է նոր շարժում ստեղծեն

    Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն ու Թալին ջոկատի հրամանատարը այսօր ասել են, որ հնարավոր է շուտով ընդդիմադիր նոր շաժում ձևավորեն: Նրանց հատկապես վտանգավոր է թվում՝ իշխանությունների՝ Արցախյան պատերազմի հերոսներին միտումնավոր վարկաբեկելու քաղաքականությունը:

  • 16:53, 14 Հոկ 2019
    ՄԻԵԴ-ը 17 դատավորից կազմված Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տալու համար

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։

  • 21:58, 13 Հոկ 2019
    WCIT-ը թեժացրեց Երևանի տեխնո-աշունը

    WCIT-ն իրոք թեժացրեց Երևանի տեխնո-աշունը: Ի դեպ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում այս տարի անցկացնելու որոշումը կայացրել էր դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: 2016-ին գործադիրը 150 հազար դոլոր էր տվել՝ որպես կանխավճար, որ 2019-ին աշխարհի 80 երկրի պատվիրակները Հայաստան գան: Իսկ Կարեն Կարապետյանի ժամանակ գործը լրիվ հարթ ռելսերի վրա էր դրվել:

  • 21:53, 13 Հոկ 2019
    Բժիշկները չեն լսում նորածնի սրտի զարկերը, մայրը՝ լսում է

    Մանկական մահացության վերջին՝ ամենաառեղծվածային դեպքից հետո երկու շաբաթ լռություն պահպանած Արմենիա բժշկական կենտրոնը այս շաբաթ ի վերջո պարզաբանումներ տվեց պատմության վերաբերյալ՝՝ սկանդալային հայտարարություններով՝ պարզվում է նորածնային մահացության շուրջ աղմուկը բարձրացել է լրագրողների պատճառով, որ սիրում են խոսել փոքր բաների մասին: Սա այն դեպքում, երբ 2.5 ամսում 4 նորածին և 3 ծննդկան է մահացել: Իսկ սեպտեմբերի 24-ին ծննդաբերած Հայկուհին, որին ասել են, թե պտուղը մահացած է ծնվել, շարունակում է պնդել, որ որդին ողջ է, որովհետև հակառակ իր պահանջներին՝ նրան մինչև հիմա ցույց չեն տվել նորածնի մարմինը:

  • 21:52, 13 Հոկ 2019
    Խաղաղություն բառը ադրբեջաներեն չի թարգմանվում

    Այս շաբաթ Թուրքմենստանում վարչապետ Փաշինյանը ճաշի սեղանի շուրջ 1,5 ժամ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, պատմության դասեր տվել Իլհամ Ալիեւին: Կոչ արել՝ չվիրավորել հայ ժողովրդին և ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Առաջնորդների հավաքի ժամանակ Ալիևն ասել էր, թե Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը՝ նկատի ունենալով Երևանի կենտրոնում կանգնեցված Գարեգին Նժդեհի արձանը: Փաշինյանի՝ Ալիևի մասին նախկինում արած այն որակումները, թե նա կիրթ մարդ է, ըստ էության ունեցել էին նույն արձագանքը, ինչ այս անգամվա՝ չափազանց կոշտ պատասխանը: Հավանաբար որովհետև խաղաղություն բառը ադրբեջաներեն չի թարգմանվում: Միայն անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 90 անգամ` 700 կրակոցով: Մեր առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական խնդիրը:

  • 21:46, 13 Հոկ 2019
    Շաբաթվա հեշթեգերը

    Անկարան խաղաղության ակունքի անվան տակ սպանում է Սիրիայի՝ հարյուրավոր խաղաղ բնակիչների, որոնց թվում արդեն երեխաներ կան: Սա շաբաթվա ամենապոպուլյար հեշթեգն է, ոչ թե փրկենք Սիրիան, այլ արդեն պարզապես՝ Սիրիա, որ պատերազմում է 8 տարի ու դեռ դաս չի լինում որևէ մեկի համար: Ռազմատենչ Թուրքիայի քթի տակ մեր երկիրը ուրիշ հեշթեգեր ունի՝ զբաղվում ենք ամեն ինչով՝ ձվոտ հայելիներից մինչև Քիմ Քարդաշյան՝ մոռանալով, թե ինչ կա երկրի հակառակ կողմում:

  • 21:43, 13 Հոկ 2019
    Ու՞մ և ինչի՞ համար է պետք Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննելը

    Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը շարունակում է աշխատել հույժ գաղտնի պայմաններում, ըստ օդում կախված լուրերի, հանձանաժողովը, որ ղեկավարում է Մարտի մեկի փաստահավաք խմբի նախկին ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, փորձում է մասնավոր զրույցներում հավաքել այնպիսի փաստեր, որոնք կհաստատեն ապրիլյան քառօրյայից հետո նաև ընդդիմադիր մեդիայի միջոցով լայն շրջանառության մեջ դրված ռազմական միֆերը: Դրանք հայտնի են բոլորին: