• 23:04, 17 Հնվ 2020
    ՍԴ դատավոր. «ՍԴ-ում ճամպրուկ հավաքող չկա»

    Սահմանադրական դատարանում ճանպրուկային տրամադրություն չկա: Դատավորները չեն պատրաստվում հեռանալ և օգտվել վաղ կենսաթոշակի գնալու հնարավորությունից: Բարձր դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը Պրեսսինգ հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ինքն ու գործընկերները շարունակում են աշխատել իրենց կոչմանը հավատարիմն: Ավելին, սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին անընդհատ հայտարարող Հայաստանի իշխանությունը այս ընթացքում բազմաթիվ միջազգային պայմանագրեր է ուղարկել Սահմանադրական դատարան, որոնք պետք էր սեղմ ժամկետներում քննարկել, ինչը բարձր դատարանն արել է՝ աշխատելով անգամ հանգստյան օրերին:

  • 23:03, 17 Հնվ 2020
    Անասնապահներն ու մսագործները 2-րդ օրն է կառավարություն են գալիս

    Ֆերմերներն այսօր նորից հավաքվել էին կառավարության դիմաց: Նրանք լեզուն չեն գտել սննդի անվտնագության տեսչական մարմնի ղեկավարի հետ, ու պատրաստվում են շարունակել իրենց բողոքի ակցիաները, մինչև գործադիրը իրենց հետ հաշվի չնստի:

ԼՈՒՐԵՐ

-ից
Մինչև
  • 18:06, 17 Հնվ 2020
    Այսօր տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ

    Այո, այսօր նախատեսված է ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը: Այն վաղուց էր պլանավորված՝ որպես այս տարվա անդրանիկ նիստ: Այսօրվա ողբերգական իրադարձության հետ հատուկ կապ չունի:

  • 15:19, 17 Հնվ 2020
    Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին

    Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով. տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

    Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

     

  • 11:56, 17 Հնվ 2020
    Գազն ապրիլի 1-ից կթանկանա․ «Ժամանակ»

    Գազի գինը ապրիլի 1-ից թանկանալու է առնվազն 11 դրամով, դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար:

  • 22:48, 16 Հնվ 2020
    Ծննդատները. Եղվարդին՝ եւս մեկ շանս, Աչաջուրը կփակվի

    Հանրապետությունում յոթ ծննդատուն փակելու սկանդալային նախաձեռնության վերաբերյալ այսօր կրկին պարզաբանումներ է տվել առողջապահության նախարարը: Տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող ո՞ր ծննդատներում երեխաներ կծնվեն, որում՝ ոչ:  

  • 22:48, 16 Հնվ 2020
    Ծննդատների «մահվան» գույժը եւ Արսեն Թորոսյանի դիտողությունը 5-րդ ալիքին

    5-րդ ալիքի ուղիղ եթերում ոսկեպարցի փոքրիկի լույս աշխարհ գալուն ականատես է եղել մեր գործընկեր Գայանե Բալայանը:

  • 22:46, 16 Հնվ 2020
    Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ

    Ռուսաստանը նոր վարչապետ ունի: Ոչ մի դեմ ձայնով Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում: Նրա թեկնածությունը առաջարկել էր Վլադիմիր Պուտինը: Նախկին վարչապետ Մեդվեդևը նոր պաշտոնի է անցել: Վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով Միշուստինին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանը:

  • 22:45, 16 Հնվ 2020
    Առողջ համագործակցության հույս. «5-րդ ալիքի» հայտարարությունը

    Այսքանով առողջապահության նախարարությունը չի բավարարվել: Ժամեր անց հայտարարություն է տարածել մեզ հորդորելով զսպել քաղաքական դիվիդենտներ հավաքելու անհագ ցանկությունը և վտանգի չենթարկել մարդկանց առողջությունը։ Հայտարարությունում նաև երկար նկարագրություն է, այն մասին, թե ի՞նչ վտանգներ կարող են լինել, երբ լրագրողը առանց դիմակի և գլխարկի մասնակցում է, ինչպես նախարարության հայատարարությունում է գրված «ծննդատան ծննդաբերության գործընթացին»:

  • 22:45, 16 Հնվ 2020
    Անասնապահների բողոքը՝ կառավարության դիմաց

    Կառավարության հերթական որոշումը գլխացավանք է դարձել անասնապահների համար: Հունվարի 15-ից նրանք պարտավոր են իրենց անասունների մորթը կազմակերպել սպանդանոցում: Այսօր ?առավարության դիմաց բողոքի ակցիայի եկած ֆերմերները հայտարարել են, որ գոնե ամեն համայքն պետք է մի սպանդանոց ունենա: Ըստ մամուլի՝ Հանրապետության ամբողջ տարածքում այժմ մոտ երեսուն սպանդանոց է գործում: