ԼՈՒՐԵՐ

-ից
Մինչև
  • 22:01, 10 Սեպ 2019
    ՀԱՊԿ կանոնադրությունը փոխվում է. ՀՀ-ՌԴ հարաբերությունները՝ ևս

    Հայաստանի խորհրդարանը օրենսդրական նոր նախաձեռնությամբ պատասխանում է Ռուսաստանին: Այսօր ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որն արգելում է արտասահմանյան վարորդական վկայականով վարորդ աշխատել Հայաստանում: Ոստիկանության պաշտոնյայի խոսքով՝ այս արգելքը չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների վրա փոխադարձության կարգով: Այլ կերպ ասած՝ եթե այդ երկրները ճանաչեն հայկական վարորդական իրավունքը, մենք էլ կճանաչենք նրանցը:
    Խորհրդարանում հայ-ռուսական հարաբերությունների թեման այսօր սրել է նաև ՀԱՊԿ կանոնադրությանը վերաբերող մի համաձայնագիր:

  • 21:56, 10 Սեպ 2019
    Կուտական գյուղում կորած 15-ամյա աղջկան գտել են մահացած

    Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորած 15-ամյա Արեգային այսօր մահացած են գտել։ Փրկարարները երեխայի մարմինը կեսօրին մոտ գտել են Կուտական և Կախակն գյուղերի դաշտամիջյան հատվածում: Աղջիկը անհետացել էր սեպտեմբերի 6-ին: Նա էպիլեպսիա ուներ:

  • 21:52, 10 Սեպ 2019
    «Սանիթեք»-ի աշխատողները պահանջում են աշխատավարձերը

    Սանիթեքի վարորդները, բանվորներն ու քաղաքի մաքրուհիները այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել նախ աղբահավաք ընկերության, ապա քաղաքապետարանի դիմաց: 10 օրից ավելի է անգործ են մնացել, իսկ օգոստոսի աշխատավարձն ընդհանրապես չեն ստացել: Ընկերությունից հայտնել են, որ քաղաքապետարանը ծառայության դիմաց չի փոխանցել գումարը: Քաղաքապետը կտրուկ հրաժարվել է, թե ինքը կապ ունի այս խնդրի հետ:

  • 21:39, 10 Սեպ 2019
    Լյովա Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ «Հյուսիս-Հարավ»-ի գործով

    Մասնավորապես` պարզվել է, որ թեև ըստ իրավական ընթացակարգերի ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր Ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի կողմից, ով այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ:

  • 21:33, 10 Սեպ 2019
    Ամուլսար. ջեմուկցիները 10 օր են տվել կառավարությանը

    «Վարչապետ Փաշինյանին ձեռնտու է Լիդիանի հավաստիացումներին հավատալը»,- այս կարծիքին է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանի իշխանությունը հստակ որոշել է, որ պիտի շահագործվի հանքը ու դրա համար պատրաստ է, անգամ, անհրաժեշտության դեպքում հանքի ճանապարհը փակ պահող ակտիվիստների դեմ ուժ կիրառել:

  • 21:31, 10 Սեպ 2019
    Իշխանություն և ընդդիմություն լինելու դժվարին օրեր

    Սիրո ու համերաշխության իշխանափոխություն արած իմքայլականները այսօր չեն հասցնում հերքել չորս կողմից եկող լուրերը, թե իշխանական խմբակցությունը պառակտման եզրին է: Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի թեման փորձություններ են իշխողների համար ու կարծես թե այս փորձությունը ծանր են տանում նրանք: Իմ քայլը խմբակցությունը լքել է առաջին պատգամավորը: Պատճառը Ամուլսարն է:
     

  • 19:49, 10 Սեպ 2019
    Քոչարյանի կալանավորումը՝ միջազգային քաղաքական հարց

    Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը զեկույց է ներկայացրել Էմանուել Մակրոնին՝ երկրորդ նախագահի դեմ բացված քրեական գործի մասին: Ֆրանսիայի նախագահին ուղարկած փաստաթղթի վերաբերյալ Քոչարյանի ֆրանսահայ պաշտպանը hայտնել է, որ Ելիսեյան պալատը դեռ անցած տարվա հուլիսից է ակտիվ հետևում այս քրեական գործի ընթացքին: