• 23:25, 9 Դեկ 2019
    «Անխիղճ պայքար»՝ կոռուպցիայի դեմ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» ամենամյա հակակոռուպցիոն զեկույցը լավ առիթ համարելով, խոսել է 3-րդ նախագահին առաջադրված մեղադրանքի մասին: Ու ինչ-որ առումով արդարացել բոլոր նրանց առաջ, ովքեր զավեշտ են համարում Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք առաջադրելը: Ախր, կոռուպցիայի դեմ պայքարը պատվերով համերգ չէ:

  • 23:23, 9 Դեկ 2019
    Ծխելը վնասակար է առողջության համար, բայց...

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սրտի նախագիծը հակածխախոտային պայքարի մասին խորհրդարան հասավ, բայց թե ընդդիմությունը, թե իշխանությունը այնքան շատ փոփոխություններ են առաջարկել նախագծում, որ հավանաբար, այն Թորոսյանի ուզածի չափ խիստ չի ստացվել: Գուցե սա է պատճառը, որ նա չէր գնացել խորհրդարան, նախագծի առաջին ընթերցմանը:

  • 23:22, 9 Դեկ 2019
    Գեւորգ Գալստյանը կշարունակի կիսատ գործը՝ Ավանում

    Արագածոտնի մարզի Ավան համայնքում ընտրություններն արտահերթ էին: Առաջադրված երեք թեկնածուներից 207 ձայնով ընտրվել է անկուսակցական Գևորգ Գալստյանը։ Նա ուսուցիչ է։

ԼՈՒՐԵՐ

-ից
Մինչև
  • 23:21, 28 Նմբ 2019
    Պետական արժեհամակարգ. ո՞րն է ազգային հայեցակարգը

    Ստամբուլյան կոնվենցիա, դատաիրավական փոփոխություններ, հայոց լեզուն ոչ մասնագիտական ֆակուլտետներում՝՝ ոչ պարտադիր դարձնելու փորձեր: Որոնք են այսօր մեր հանրային կյանքի գլխավոր թեմաներն ու արդյոք սա է իշխանության օրակարգը: Այս թեմաներն են քննարկվել Պետականություն և արժեհամակարգ խորհրդաժողովին:

  • 23:19, 28 Նմբ 2019
    Դեղերի մասին օրենքը. ԱԺ մեծամասնությունն ընդդեմ նախարարի

    Կառավարության քաղաքական հենարան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները այսօր խորհրդարանում նեղն են գցել առողջապահության նախարարին: «Իմ քայլական» Քրիստինե Պողոսյանը կոռուպցիայի բուն է համարել Դեղերի մասին օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի, որոշ դեղեր կարող են գովազդվել պետակա՛ն մակարդակով: Արսեն Թորոսյանը իր թիմակիցներին մեղադրել է նախագծի էությունը խեղաթյուրելու մեջ եւ չի թաքցրել վիրավորանքը՝ խորհրդարանակն մեծամասնության ներկայացուցիչներից:

  • 23:18, 28 Նմբ 2019
    Աշխատավարձի 6 տոկոսը՝ առողջապահության հարկ

    Հայաստանում առողջապահության հարկ սահմանելու նախաձեռնությունը մեծ աղմուկ է հանել: Առողջապահության նախարարության առաջարկած հայեցակարգով երկրում նախատեսվում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Դա նշանակում է, որ պետք է մեր աշխատավարձի 6 տոկոսը վճարենք պետությանը, որպեսզի բնակչության բոլո՛ր խմբերին հասանելի լինեն հիմնական բժշկական ծառայությունները: Այսինքն, սոցիալական համերաշխության սկզբունքով աշխատողները պետք է վճարեն նաեւ չաշխատողների համար:

  • 23:16, 28 Նմբ 2019
    Ուղարկիր առցանց, ստացիր իրական նվերներ

    Gmoji –ի հայաստանյան թիմը ներկայացնում է նոր ծառայություն: Gimogi business-ը հնարավորություն է տալիս ընկերություններին արտադրանքն ու ծառայությունները էլեկտրոնային նամակի կամ հաղորդագրության միջոցով ուղարկել ցանկացածին: Հաջորդ տարվանից հնարավոր կլինի հավելվածի միջոցով նվերներ ուղարկել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

  • 23:15, 28 Նմբ 2019
    Ալբանիան ցնցվում է. երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն աճում է

    Ալբանիայում շարունակվում են ավերիչ երկրաշարժի հետցնցումները: Զոհերի թիվը հասնում է չորս տասնյակի: Երկրում սգո օր է հայտարարվել։

  • 23:14, 28 Նմբ 2019
    Սեւազգեստ մայրերը՝ անորոշության մեջ

    Սեւազգեստ մայրերը կրկին սպառնացել են հացադուլ հայտարարել: Նրանք այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց են անցկացրել, քանի որ դժգոհ են գործադիրից երեկ ստացած նամակի բովանդակությունից: Սեւզգեստ մայրերը մոտ մեկ ամիս առաջ էին դիմել կառավարություն որ՝ ինչպես Մարտի 1-ի զոհերի հարազատները, այնպես էլ իրենք, փոխհատուցում ստանան: Պատասխանել են, թե Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հարցը կքննարկի հաջորդ տարի:

  • 23:12, 28 Նմբ 2019
    Ինչպե՞ս Բուլղարիան չվավերացրեց Ստամբուլյան կոնվենցիան

    Ստամուլյան կոնվենցիայի մասին մտահոգությունները չեն դադարում, չնայած այն հայտարարություններին, որ հնարավոր է՝ կոնվենցիան երբեք էլ խորհրդարան չմտնի: Ազգային օրակարգ կուսակցությունը Հայաստան է հրավիրել Բուլղարիայի խորհրդարանի ընդդիամադիր պատգամավոր Ալեքսանդր Սիմովին, որը այստեղ կպատմի, թե իրենց երկրում ինչպես են եկեղեցու հետ միասին պայքարել կոնվենցիան չվավերացնելու համար:

  • 23:09, 28 Նմբ 2019
    Տրանսգենդերի արժանապատվությունը վիրավորե՞լ են

    Երևի բոլորդ հիշում եք Ազգային ժողովում ելույթից հետո հայտնի դարձած տրանսգենդերին, որ այդ օրերին ցնցեց հայկական մեդիադաշտը: Ու այդ մեդիայի ներկայացուցիչներից մեկին էլ տրանսգենդերը դատի է տվել: Վիրավորել են իր արժանապատվությունը: Լիլիթ Մարտիրոսյանը irates.am-ից հերքում է պահանջում և 1 մլն դրամ փոխհատուցում: Դատարանը որոշումը կհրապարակի դեկտեմբերի 19-ին: