ԼՈՒՐԵՐ

-ից
Մինչև
  • 11:19, 9 Օգս 2019
    Ուր՞ եք տանում Հայաստանը... Գևորգ Պետրոսյան

    Բայց ո՞նց չհարցնես՝ ա՚յ հարգելի վարչապետ, ինչո՞վ է զբաղված կառավարության տնտեսական ու սոցիալական թևը, ին՞չ եղան օտարերկրյա ներդրողները, ու՞ր մնացին գործազրկությունը կրճատելու հավաստիացումները:

  • 10:58, 9 Օգս 2019
    Ժուռնալիստների միության նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել

    Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը, կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը:

  • 10:54, 9 Օգս 2019
    Նախկին բարձրաստիճան սպան կազմակերպել է թվով 9 զորակոչիկի և 4 զինապարտի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձեռք բերելու գործընթացները. ԱԱԾ

    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր:

  • 10:52, 9 Օգս 2019
    «Սանիթեք» ընկերության հայտարարությունը

    Քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:

  • 10:45, 9 Օգս 2019
    Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168.am

    ԱԺ-ից մեզ տեղեկացնում են, որ Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել գորգերի հանրայնացման միջոցառումներ՝ գորգերի լվացում, ցուցադրություն, գորգագործության դասընթացներ։

  • 10:36, 9 Օգս 2019
    Այսօրվանից ԱԺ-ում 54 հոգի աշխատանք չի ունենա․ 168.am

    Ազգային ժողովում պատրաստվում են կառուցվածքային փոփոխությունների, և, որ դրանք հնարավորինս գաղտնի են պահվում աշխատակիցներից։

  • 10:12, 9 Օգս 2019
    BBC-ի հակաղարաբաղյան հաղորդումը. Բրիտանական և Փաշինյան֊Տեր֊Պետրոսյան շրջանակները զուգահեռվում են

    Մարտի 1֊ի գործը դեռ գարնանը ուղարկվել է դատարան, որտեղ ամբաստանյալի աթոռին նստած 4 հոգուց ոչ մեկին չի մեղսագրվում սպանություն կամ սպանություն հրաման տալու արարք։

  • 20:51, 8 Օգս 2019
    Հայաստանում շարունակվում է գերեզմանապղծությունը

    Եռաբլուրում հերոսների շիրիմները պղծելու կասկածանքով՝ 51-ամյա մի կնոջ բռնել-բաց թողնելուց հետո՝ նույն ձեռագրով գերեզմանապղծություն է եղել՝  այս անգամ Կարմիր բլուրում: Ոստիկանությունը հայտնում է, որ մեկ մարդու բերման են ենթարկել ՝ չհստակեցնելով՝ արդյոք դա նույն կինն է, թե՞ ոչ:

     

  • 20:48, 8 Օգս 2019
    Վտանգավոր նախադեպ է դատավորի գրասենակի խուզարկույունը

    Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության և գույքի առգրավման վերաբերյալ Հայաստանի մարդու իրավուքների պաշտպանը պարզաբանումներ կպահանջի Դատախազությունից, Հատուկ քննչական ծառայությունից և Բարձրագույն դատական խորհուրդից: Դատավորի փաստաբանները պնդումներ են ներկայացրել են այն մասին, որ քրեական վարույթի ընթացքում թույլ են տրվել Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտումներ: ՄԻՊ-ը խոսելով դատավորի սենյակի խուզարկության մասին՝  3 անգամ շեշտում ՝ «վտանգավոր» բառը:

  • 20:48, 8 Օգս 2019
    Մարտի 1-ի գործ. Գաղտնի նյութեր են հոսել բրիտանական մամուլ

    Մի խումբ հայաստանցի իրավագետներ ու քաղաքագետներ Հայաստանի դատախազությունից ու ՀՔԾ-ից պարզաբանումներ են պահանջում՝ BBC-ի սկանդալային հոդվածի վերաբերյալ: Ինչպե՞ս է օտարերկրյա լրատվամիջոցը «բացառիկ» մուտք ունեցել Մարտի 1-ի գործի նախաքննության նյութերին: Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում քննարկվում է նաեւ մի վարկած, ըստ որի՝ Մարտի 1-ի նախաքննության նյութերը արատասահմանյան լրատվամիջոցի ձեռքն են ընկել քաղաքական որոշման արդյունքում: