• 21:56, 22 Հնվ 2020
    Լիբանանի նոր կառավարությունը. առաջին հայուհի նախարարը

    Քաղաքական ճգնաժամից դուրս գալ չի կարողանում Լիբանանը: Նախագահ Միշել Աունը կոչ է արել նոր կառավարությանը լեզու գտնել ցուցարարների հետ ու շահել նրանց վստահությունը: Երկրում նաև արտագաղթի տրամադրություններ կան: Նաև մեր հայրենակիցներից ոմանք են այս ընթացքում Հայաստան տեղափոխվել: Այդ մասին հայտնել է հայկական Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

  • 21:55, 22 Հնվ 2020
    Սուրճ եւ սուշի. ազգային ժողովում նորից վիճում են

    «Երկրում անլրջության շքերթ է»,- արձանագրել են Ազգային ժողովում: Ո՞վ ո՞ւմ հետ է սուրճ խմել, ո՞ւմ հետ սուշի կերել: Խորհրդարանում քաղաքական բանավեճերի մակարդակը չափելու համար, պետք է մոտ լինել կենցաղային բամբասանքներին ու շատ խանդոտ լինել: Իշխանափոխությունից հետո քաղաքական ապահարզանով բաժանված Լուսավոր Հայաստանն ու Իմ քայլը այսօր ոչ քաղաքական մեղադրանքներ են փոխանակել: Վեճի պատճառը մի քննիչ հանձնաժողով է, որը պետք է ուսումնասիրի Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկեր կա՞ն, թե՝ ոչ:

ԼՈՒՐԵՐ

-ից
Մինչև

  • 21:52, 22 Հնվ 2020
    Մամուլի շենքը դեռ հոսանքազրկված է

    Երևանում 70-ից ավելի ընկերություն հարկադիր պարապուրդի մեջ է մամուլի շենքում 5 օր առաջ տեղի ունեցած հարդեհի պատճառով: Շենքում հոսանք չկա: Այդ պատճառով խափանվել է նաև ռուսալեզու պարբերականի տպագրությունը:

  • 21:52, 22 Հնվ 2020
    Ճարտարապետական լիցենզիա. քաղշինը դիմել է նախարարություն

    Մոտ կես տարի է՝ իրավական վեճի մեջ են ճարտարապետների պալատն ու քաղաքաշինության կոմիտեն: Պատճառը նոր օրենքն է, որի ընդունումից հետո երիտասարդ ճարտարապետներն ու նախագծողները չեն կարողանում լիցենզիա ստանալ: «Սահմանադրության հետ խնդիր ունի օրենքը»,- լիցենզիա չտրամադրելը պատճառաբանում են քաղշինից: Ճարտարապետներն էլ մեղադրում են պետությանը՝ կոռուպցիոն սխեմաներին վերադառնալու համար:

  • 21:45, 22 Հնվ 2020
    Պարտադիր սպանդանոցների մասին որոշումը կարող է հետաձգվել

    Հանրապետության անասնապահներին Հայաստանի վարչապետը գործարք է առաջարկել մինչև հուլիսի մեկը կառավարությունը պատրաստ է հետաձգել անասունները պարտադիր սպանադնոցներում մորթելու որոշումը մի քանի բացառությամբ: Նիկոլ Փաշինյանն ասել է եթե ֆերմերները ընդունեն գործաքի այս առաջարկը, հուլիսի մեկից հետո, որևէ զիջում կառավարությունից ակնկալել չեն կարող: Գործադիրն այստեղ նաև փորձում է ժամանակ շահել ու մինչև հուլիսի մեկը ավելացնել հանրապետությունում սպանդանոցների թիվը:

  • 21:45, 22 Հնվ 2020
    Չինաստանում ծնված նոր վիրուսը գրոհում է աշխարհը

    Աշխարհին նոր գլխացավանք է պատուհասել: Չինական մահաբեր վիրուսը արդեն խլել է 10 մարդու կյանք ու հասել Միացյալ Նահանգներ, Ռուսաստան: Ոչ պաշտոնական տեղեկություններով ժաեր առաջ Պեկինից Մոսկվա ժամանած Արման անունով երիտասարդին օդանավակայանից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

  • 17:05, 22 Հնվ 2020
    Զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքների կախպակցությամբ:

  • 17:00, 22 Հնվ 2020
    Դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ անդամների հայցն ընդդեմ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: